Այս տարի պետք էր հրաժարվել նման գործելաոճից. Արշակ եպիսկոպոսը՝ Մեռելոցն ոչ աշխատանքային չհայտարարելու մասին
«Ընդհանրապես Մեռելոցները ոչ աշխատանքային օր հայտարարելու հետ կապված խնդիրը բավական երկար ժամանակ քննարկվում էր նախորդ կառավարության շջանում էլ»,- Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց Տեր Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը։
Նա նշեց, որ օրենքում դրույթ կա, որ կառավարությունը կարող է որոշում կայացնել տաղավար հինգ տոներերին հաջորդող Մեռելոց օրերը ոչ աշխատանքային հայտարարել. «Տարբեր տեսակի քննարկումների արդյունքում որոշակի փոփոխություններ եղան՝ մի քանիսը հանվեցին, որոշները պահպանվեցին։ Անկեղծ ասած այդ քննարկումն ինձ համար միշտ անհասկանալի է եղել։ Եթե Մեռելոցին ընդհանուր զգացում կա, որ մարդիկ ցանկանում են այցելել գերեզմաններ, թող այցելեն, ինչ անհրաժեշտություն կա արհեստականորեն խոչընդոտել հատկապես այս օրերին»։
Լրագրողի դիտարկմանը՝ ի՞նչ նկատի ունեք արհեստական ասելով, պետք էր ոչ աշխատանքային լինե՞ր, սրբազանն ասաց. «Եթե աշխատանքային օր է սահմանվում, մարդիկ ստիպված իրենց աշխատանքը չկորցելու համար պետք է պարտադրված աշխատանքի գնան, որոշ չափով խոչընդոտում է։
Առավելապես այս տարի, այս պայմաններում, երբ մեծաթիվ զոհեր ունենք, Եռաբլուր այսքան հոսք կա, կարծում եմ, պետք էր հաշվի առնել այս հանգամանքն ու նման գործելաոճից հրաժարվել»։
Հարցին՝ արդյո՞ք լուծվեց մոմի հետ կապված խնդիրը, Տեր Արշակ եպիսկոպոս Խաչատրյանն ասաց. «Մոմի պատրաստման համար պարաֆին է ներկրվում։ Սահմանված է, որ պարաֆինը պետք է հարկվի։ Նախկինում մարդասիրական խորհրդով ապահարկվում էր, բարեգործական էր որակվում, հիմա, չգիտեք ինչու, նույն օրենքի տարբեր կիրառության պրակտիկայի հետ գործ ունենք։ Նույն օրենքով, որով նախկինում բարեգործական էր համարվում, ասում են, թե նույն օրենքը հնարավորություն չի տալիս այդպիսին որակել։ Իրավաբանական լեզվով ասած՝ օրենքի ոչ միատեսակ կիրառության փաստ է, ինչը իրավաբանների մոտ տարակուսանք է առաջացնում։ Այսինքն, եթե կամք կա, օրենքը չէ, որ խոչընդոտ է հանդիսանում այդ խնդիրը կարգավորելու համար։ Ենթադրում եմ այլ միտումներ կան։ Իրենք վկայակոչում են օրենքը, բայց օրենքի ոչ միատեսակ կիրառության փաստ կա արձանագրված՝ նախկինում այդ օրենքով արվում էր, հիմա ոչ։
Խնդրին ինչ-որ միջանկյալ լուծում է տրվել, ոչ հիմնավոր»։
Հարակից հրապարակումներ`
- Անկախ աշխատանքային և ոչ աշխատանքային լինելուց՝ տաղավար տոնի հաջորդ օրը մեռելոց է
- Հայաստանի խղճուկ կառավարությունը որոշել է «պատժել» Սուրբ Եկեղեցուն և նրա հավատավոր ժողովրդին. Էդգար Ղազարյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան