Դոլարի փոխարժեքը Հայաստանում բարձրացել է մոտ 8 տոկոսով
Վիճակագրական կոմիտեի այսօրվա հրապարակած Հայաստանի սպառողական գների ինդեքսի զեկույցում ամրագրված է, որ 2021թ. մարտին 2020թ. մարտի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 8.4%, իսկ 2021թ. փետրվարի համեմատ՝ 1.6% գնաճ:
Վիճակագրության համաձայն՝ 2021թ. մարտին փետրվարի համեմատ հանրապետությունում գրանցվել է գորգերի և հատակի ծածկերի՝ 0.3%, կենցաղային և այգեգործական գործիքների՝ 0.8%, կահույքի և կահավորանքի՝ 0.9%, ապակե ամանեղենի, ճաշասպասքի և տնային կահ-կարասու՝ 1.1%, դեղագործական ապրանքների, ոսկերչական զարդերի՝ 1.2%, տարբեր տեսակի կոշկեղենի՝ 1.4%, վառելանյութերի և քսանյութերի՝ 1.5%, խոշոր կենցաղային սարքերի՝ 1.6%, կենցաղային փոքր էլեկտրական սարքերի՝ 1.7%, հագուստի՝ 2.4%, մաքրող, լվացող միջոցների 2.9% գնաճ:
2021թ. մարտին փետրվարի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են 8.2% և 11.2%-ով, իսկ 2020թ. մարտի համեմատ՝ 4.9% և 4.9%-ով:
Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2021թ. մարտին 2020թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է բենզինի և դիզելային վառելիքի համապատասխանաբար 14.0% և 18.1% գնաճ:
Մատուցվող ծառայությունների ոլորտում, ըստ վիճակագրության, 2021թ. մարտին 2020թ. մարտի համեմատ սակագներն աճել են 2.2%, իսկ 2021թ. փետրվարի համեմատ՝ 0.5%-ով:
2021թ. մարտին փետրվարի համեմատ հանրապետությունում գրանցվել է վարսավիրանոցների և անձնական սպասարկման սրահների ծառայությունների գների 3.1% հավելաճ:
Հրապարակված վիճակագրության համաձայն՝ 2021թ. մարտին 2020թ. դեկտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է սպառողական գների և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի 3.8% և 1.7% հավելաճ:
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել է սպառողական գների և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի 1.7% և 2.3% հավելաճ:
2021թ. մարտին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 527.7 դրամ, ինչը 7.9%-ով բարձր է 2020թ. մարտի համապատասխան ցուցանիշից (489.0 դրամ):
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան