Մերկելը, Մակրոնը և Զելենսկին այս շաբաթ քննարկելու են Դոնբասում տիրող իրավիճակը
Մեկ շաբաթվա ընթացքում սպասվում է եռակողմ զրույց Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի մասնակցությամբ: Այս մասին այսօր հաղորդել է ուկրաինական «Зеркало недели» հրատարակությունը՝ հղում անելով դիվանագիտական շրջանակներում աղբյուրին, գրում է Tass-ը։
Հաղորդվում է, որ զրույցի հիմնական թեման կլինի «Դոնբասում իրավիճակի սրումը և այդ կապակցությամբ կողմերի դիրքորոշումների համակարգումը»: Այն նաև պարզաբանում է, որ երեք երկրների ղեկավարների զրույցը պետք է տեղի ունենար մարտի 30-ին՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Անգելա Մերկելի և Էմանուել Մակրոնի մասնակցությամբ տեսաժողովից անմիջապես հետո:
Նշվում է, որ փետրվարի վերջին Դոնբասում իրավիճակն ավելի բարդացավ, որտեղ գրեթե ամեն օր կրակոցներ էին գրանցվում, այդ թվում`ականանետերի կիրառմամբ: Կողմերը միմյանց մեղադրում են իրավիճակի սրման մեջ:
Մարտի 30-ին Վլադիմիր Պուտինը վիդեոկոնֆերանս անցկացրեց Մակրոնի և Մերկելի հետ: Պուտինը մտահոգություն հայտնեց Ուկրաինայի կողմից Դոնբասում իրավիճակի սրման կապակցությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում