Մոսկվայում ոստիկանությունը ռումբի տեղադրման մասին ահազանգ ստանալուց հետո ստուգել է 135 եկեղեցի
Անհայտ անձը հայտնել էր, որ Մոսկվայի մի քանի եկեղեցիներում տեղադրված է 40 պայթուցիկ սարք: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են իրավապահ մարմիններից:
«Նախորդ օրն անհայտ անձինք էլեկտրոնային փոստով հաղորդագրություն էին ուղարկել՝ Մոսկվայի կենտրոնի երեք եկեղեցիներում, պայթեցումներ կազմակերպելու սպառնալիքներով, որոնցում, իբր, տեղադրված են 40 պայթուցիկ սարքեր: Դեպքի վայր են մեկնել ոստիկանները՝ վարժեցված շների հետ միասին: Պայթուցիկ սարքեր կամ ռումբեր չեն հայտնաբերվել»,- ասել է լրատվական գործակալության աղբյուրը՝ հավելելով, որ ահազանգող անհայտ անձը պահանջել է 2 միլիոն ռուբլի փոխանցել իր հաշվին:
Ըստ աղբյուրի՝ տեղեկատվության ստուգման շրջանակներում ոստիկանությունը ստուգել է 135 եկեղեցի:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում