Պեսկով․ Ռուսաստանը վտանգ չի ներկայացնում աշխարհի ոչ մի երկրի համար
Ռուսաստանի բանակի տեղաշարժը երկրի տարածքով չպետք է անհանգստացնի այլ երկրներին, քանի որ Ռուսաստանի Դաշնությունը սպառնալիք չի ներկայացնում այլ պետությունների համար: Այս մասին այսօր լրագրողներին հայտնել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է Tass-ը։
«Ռուսական բանակը շարժվում է Ռուսաստանի տարածքում այն ուղղություններով, որտեղ գտնում է անհրաժեշտ է, այն ձևով, որով անհրաժեշտ է համարում՝ ապահովելու մեր երկրի հուսալի անվտանգությունը», - ընդգծել է Կրեմլի խոսնակը՝ մեկնաբանելով Ռոստովի մարզում զորքերի տեղաշարժի մասին հաղորդագրությունները:
Նա հավաստիացրել է, որ «սա ոչ ոքի չպետք է անգամ փոքր-ինչ անհանգստացնի»:
«Ռուսաստանը սպառնալիք չի ներկայացնում աշխարհի ոչ մի երկրի համար, այդ թվում՝ նա սպառնալիք չի ներկայացնում Ուկրաինայի համար», - ասել է Պեսկովը:
Միևնույն ժամանակ, նա ավելացրել է, որ Ռուսաստանը «միշտ շատ ուշադիր է սեփական անվտանգության նկատմամբ»:
Հարակից հրապարակումներ`
- ԵՄ-ն մտահոգված է Ուկրաինայի սահմանների մոտ ռուսական զորքերի քանակի աճով
- Ուկրաինան պատրաստվում է քարոզչության դեմ պայքարի միջազգային հանգույց ստեղծել
- Ուկրաինացի զինվորականները վարժանքներ են անցկացրել Ղրիմի հետ սահմանին
- Դոնբասում ուկրաինացի զինվորականները բերվել են լրիվ մարտական պատրաստության վիճակի
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին