Քաղաքական 10:37 05/04/2021 Հայաստան

Սենոր Հասրաթյան. Այս ամենը եղել է ուղիղ 28 տարի առաջ, իսկ ի՞նչ ունենք այսօր

Գնդապետ, Արցախի զինված ուժերի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի նախկին պետ Սենոր Հասրաթյանը գրում է.

«1993թ. մարտի 27-ին հայկական զինված ուժերը սկսեցին  Քարվաճառ-Օմար ռազմագործողությունը և փայլուն կերպով ավարտեցին ուղիղ մեկ շաբաթ անց՝ ապրիլի 5-ին... Դրանից 27 տարի անց՝ նոյեմբերի 25-ին, առանց որևէ կրակոցի, Քարվաճառի շրջանը՝ Օմարի լեռնանցքով հանձնվեց հակառակորդին... Ուղիղ 28 տարի առաջ տեղի ունեցած հերոսական անցքերը ներկայացնող այս անդրադարձը, թեկուզ մի քիչ ծավալուն,  բայց արժե համբերությամբ զինվել և կարդալ... Սա մեր պատմությունն է և պարտավոր ենք իմանալ... 

ՔԱՐՎԱՃԱՌ-ՕՄԱՐ ՌԱԶՄԱԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Համառոտ պատմական տեղեկանք

Քարվաճառ բնակավայրը, անտիկ դարաշրջանում մտնում էր Մեծ Հայքի Արցախ նահանգի Վայկունիք գավառի մեջ: 4-րդ դարի վերջից մինչև 8-րդ դարի սկիզբը՝ Սասանյան Պարսկաստանի տիրապետության տակ գտնվող Աղվանական մարզպետության ռազմավարչական շրջանի մաս էր, իսկ 9-16-րդ դարերում հանդիսանում էր հայկական Խաչեն իշխանության, ապա՝ վերջինիս անկումից հետո՝ Ջրաբերդի մելիքության մաս:

Որպես Քարվաճառ, առաջին անգամ հայկական աղբյուրներում հիշատակվում է 15-րդ դարում: 16-րդ դարում, երբ Խաչենը անցավ Սեֆյանների տիրապետության տակ, հատկապես հարթավայրային մասում, տեղի բնակչությունը սկսեց աստիճանաբար իսլամացվել:

1600 թվականից, մասնավորապես, Արցախի և Զանգեզուրի արանքում ընկած տարածքը վերաբնակեցվեց քրդական ցեղերով, որը նպատակ ուներ թուլացնել կապը Արցախի հայ մելիքների և հիմնական հայկական տարածքների միջև: Անդրկովկասում խորհրդային կարգերի հաստատումից հետո Ադրբեջանի իշխանությունների կողմից այդ տարածքում  ստեղծվեց «Կարմիր Քուրդիստան» անվանակոչությամբ ինքնավար կազմավորում, որը մի քանի տարի հետո վերացվեց: 1930թ. դրա փոխարեն ձևավորվեց Քարվաճառի շրջան՝ 1936 քառ/մ մակերեսով: 1970թ. տվյալներով Քարվաճառ բնակավայրն ուներ շուրջ 5000 բնակիչ (1912-ի դրությանբ ուներ 300 բնակիչ): 1980թ. բնակավայրին տրվեց քաղաքի կարգավիճակ:

1992թ. ամառային և աշնանային թեժ պաշտպանողական մարտերից հետո, Արցախի ինքնապաշտպանության ուժերը ռազմաճակատի բոլոր ուղղություններով կասեցնելով հակառակորդի առաջխաղացումը, 1993թ. փետրվարի սկզբին մարտագծի հյուսիսային հատվածում անցան հակահարձակման: Հաշված օրերի ընթացքում ազատագրելով ամիսներ առաջ Մարտակերտի շրջանում տված տարածքների մեծ մասը՝ վերահսկողության տակ վերցվեց Միրբաշիր-Մարտակերտ-Դրմբոն-Քարվաճառ մայրուղին:

Մարտակերտյան ճակատում դրությունը փրկելու համար ադրբեջանական հրամանատարությունը մարտ ամսվա սկզբին հիմնական գործողությունների թատերաբեմ տեղափոխեց իր 2-րդ բանակային կորպուսի ուժեղացված ստորաբաժանումները, այդ թվում՝ 1-ին և 3-րդ մոտոհրաձգային բրիգադները, 3-րդ առանձին տանկային բրիգադը, հրետանային զորամասերն ու հակաօդային պաշտպանության ուժերը: Միաժամանակ գործողության մեջ դրվեցին ներքին զորքերի բրիգադը, Քելբաջարի (Քարվաճառի) ինքնապաշտպանական գունդը, հատուկ նշանակության գումարտակը, Ղազախի, Գյանջայի, Բարդայի և Մինգեչաուրի մոտոհրաձգային գումարտակները, ռազմական ոստիկանության գումարտակը: Պաշտպանական մարտերին աջակցում էին նաև Ադրբեջանի ռազմաօդային ուժերի մարտական ուղղաթիռները:

Նման խոշորածավալ ուժերի և միջոցների ներգրավմանը զուգահեռ ադրբեջանական հրամանատարությունը որոշեց հայկական ստորաբաժանումների ուշադրությունը շեղելու և, ըստ այդմ՝ նաև Մարտակերտի հյուսիսարևելյան, մասնավորապես, «Հեռուստաաշտարակի»  և «Պուշկեն յալ» կոչվող բարձունքների ուղղությամբ առաջխաղացումը կասեցնելու նպատակով, ակտիվ գործողություններ ծավալել քարվաճառյան ճակատում տեղաբաշխված իր ռազմական հենակետերից:

Բացի դրանից, հակառակորդը, միժամանակ, խնդիր ուներ այդ կերպ կրկին վերահսկողության տակ առնել նախօրերին հանձնված Մարտակերտ-Քարվաճառ ռազմավարական հույժ կարևորության ավտոմայրուղին և վերականգնել կապն իր միրբաշիրյան և քարվաճառյան խմբավորումների միջև:

Համաձայն Արցախի ինքնապաշտպանության ուժերի հետախուզության կողմից 1993թ. գարնան սկզբներին հավաստանշված տվյալների, միայն քարվաճառյան հատվածում, հակառակորդը կենտրոնացրել էր Տարածքային ինքնապաշտպանական գունդը, 1-ին մոտոհրաձգային բրիգադը, հատուկ նշանակության մի քանի վաշտեր, Ներքին զորքերի ուժեղացված ստորաբաժանումը, 2-րդ բանակային կորպուսի հրետանային և զրահատանկային միջոցներն ու այլ աջակցող ուժեր:   

Հարկ է նշել, որ ադրբեջանական հրամանատարության կողմից ընդունած որոշումը մարտավարական տեսանկյունից, իրոք, տրամաբանված էր և սկզբնական շրջանում, հատկապես ռազմաճակատի հյուսիսարևելյան թևում, տվեց որոշակի արդյունք: Մարտի երկրորդ կեսին Քարվաճառից հասցված թիկունքային հարվածին դիմակայելու համար, Ինքնապաշտպանության ուժերի հրամանատարությունը ստիպված էր «Պուշկեն յալ»-«Հեռուստաաշտարակ»- Հակոբ Կամարի բնագծում գործող ստորաբաժանումների մի մասը տեղափոխել ռազմաճակատի հյուսիսարևմտյան հատված, ինչն էլ հակառակորդին հնարավորություն տվեց ոչ միայն ապահովել «Հեռուստաաշտարակի» պաշտպանությունը, այլև մեծ կորուստների գնով ժամանակավորապես վերագրավել «Պուշկեն յալ» բարձունքը: Դա Մարտակերտի ուղղությամբ ադրբեջանական զինուժի ունեցած վերջին հաջողությունն էր:

Հակառակ հյուսիսարևելյան ուղղությամբ կրած որոշ անհաջողությունների, հյուսիսարևմտյան ճակատում հայկական ստորաբաժանումների համար դեպքերի զարգացումը բարենպաստ ընթացք ուներ: Հաշված օրերի ընթացքում քարվաճառյան ճակատ տեղափոխելով Մարտակերտի, Մարտունու, Հադրութի, Շուշիի և Կենտրոնական պաշտպանական շրջաններից ու առանձին ստորաբաժանումներից ընտրված հարվածային խմբերը և, ըստ ուղղությունների կատարելով գրագետ վերախմբավորում, ինքնապաշտպանության ուժերը նախ կանգնեցրին հակառակորդի առաջխաղացումը, իսկ ապա անցան Քարվաճառում տեղակայված թշնամական ռազմահենակետերի վնասազերծման օպերացիայի նախապատրաստմանը:

Ըստ Արցախի Ինքնապաշտպանության կոմիտի նախագահի 1993թ. մարտի 25-ի մարտական հրամանի, ռազմաճակատի հյուսիսարևմտյան հատվածում ադրբեջանական զինուժի առաջնային գիծն անցնում էր Աղդաբան-Աղկայա-Նարեշտար-Ենիքենդ ռազմաբնակավայրերի առաջնամասով: Հետևակին աջակցելու նպատակով առաջին էշելոնի վաշտերի ու դասակների հենակետերում, ինչպես նաև հարվածային բնագծերից մինչև 5կմ խորությամբ ընկած հիմնական ճանապարհային ուղղությունների երկայնքով հակառակորդը դիրքավորել էր իր հրետանային, ռեակտիվ հրետանային և հակատանկային միջոցները:

Մարտական ռեզերվը և առաջնային հրամանատարական կետը տեղակայված էր Դադի վանքի և Զուլֆուգարու բնակավայրերի շրջանում: Համաձայն հետախուզության ձեռքբերած տվյալների՝ ադրբեջանական կողմը նախատեսում էր նաև գործողության մեջ դնել ռազմական օդուժ:

Ելնելով արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայքով  հայկական ուժերի համար ստեղծված համեմատաբար բարենպաստ վիճակից, ինչն առավելապես բացատրվում էր հակառակորդի ճամբարում իշխող խուճապային տրամադրությամբ, Ինքնապաշտպանության ուժերի հրամանատարությունը որոշեց Քարվաճառ-Օմար մարտագծում պաշտպանությունից անցնել հակահարձակման: Բայց նախքան ռազմագործողության ընթացքը ներկայացնելը, փորձենք հիմնավորել, թե ինչով էր պայմանավորված Քարվաճառ-Օմար օպերացիայի իրականացման անհրաժեշտությունը:

Վերացնել Քարվաճառում տեղակայված ռազմական հենակետերը և վերահսկողության տակ առնել Օմարի լեռնանցքը, նշանակում էր.

-առաջին՝ փակել Գյանջա-Օմար-Քարվաճառ ռազմավարական կարևորության ճանապարհը, դրանով իսկ կանխել հակառակորդի ռեզերվային ուժերի մուտքը Քարվաճառ-Լաչին մարտական գործողությունների շրջան և արդյունքում ապահովել հումանիտար միջանցքի անվտանգ կենսագործունեությունը.

-երկրորդ՝ վերջնականապես չեզոքացնել Մարտակերտի պաշտպանական ուղղության հյուսիսարևմտյան հատվածում ադրբեջանական զինուժի կողմից պարբերաբար իրականացվող հարձակողական գործողությունները և ստեղծել անվտանգ թիկունք.

-երրորդ՝ հրթիռահրետակոծությունից վտանգազերծել Հայաստանի արևելյան սահմանահատվածի, մասնավորապես՝ Վարդենիսի շրջանի խաղաղ բնակավայրերը.

-չորրորդ՝ բացել Արցախը Հայաստանին կապող ռազմավարական հույժ կարևորության երկրորդ ցամաքային ճանապարհը.

-հինգերորդ՝ կրճատել հակառակորդի հետ հայկական ուժերի ունեցած շփման գիծը և հնարավորություն ստեղծել հիմնական ջանքերը կենտրոնացնել մարտագծի արևելյան ուղղությամբ:

Նախքան օպերացիայի անցկացումը Դրմբոն գյուղում ծավալված շտաբում, Պաշտպանության պետական կոմիտեի նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Ինքնապաշտպանության կոմիտեի նախագահ Սերժ Սարգսյանի, Ինքնապաշտպանության ուժերի հրամանատար, միաժամանակ, օպերացիայի ղեկավար, Սամվել Բաբայանի, Մարտակերտի պաշտպանական շրջանի հրամանատար Նորայր Դանիելյանի և Մարտունու պաշտպանական շրջանի հրամանատար Մոնթե Մելքոնյանի մասնակցությամբ տեղի ունեցավ արտագնա խորհրդակցություն, որում  քննարկվեց  մարտական գործողությունների իրականացման օպերատիվ պլանը:

Համաձայն ընդունված որոշման կազմվեց մարտական հրաման, ըստ որի նախատեսվեց հարձակողական ռազմագործողության հետևյալ հարվածային ուղղություններն ու ներգրավվող ուժերի կազմը.

- հյուսիսային՝ Հաթերք-Օմար ուղղությամբ ՝ Մարտակերտի պաշտպանական շրջանի (հրամանատար՝ Նորայր Դանիելյան) գումարտակները (հրամանատարներ՝ Արկադի Շիրինյան, Ռաֆիկ Սայիյան և ՊՇ-ի հրամանատարի տեղակալ, ուղղության համակարգող Աշոտ Առուշանյան).

- Գետավան-Քարվաճառ ավտոմայրուղու երկայնքով՝ դեպի թունել, Մարտունու ՊՇ-ի հրամանատար Մոնթե Մելքոնյանի ղեկավարությամբ խմբավորումը, որում ընդգրկված էին Էդիլուի ձորակում գործող Էջմիածնի ջոկատի 100 ազատամարտիկից կազմված կամավորական ստորաբաժանումը և Հադրութի ՊՇ-ից մեկ ջոկատ (ընդհանուր հրամանատար՝ Արմեն Աբրահամյան), կենտրոնական ենթակայության խափանարար հարվածային խումբը, հայաստանյան կամավորական միացյալ ջոկատը (հրամանատար՝ Սամվել Հովսեփյան՝ «Ադմիրալ Սամվել»).

- Վանք-Աղդաբան-Նարեշտար-Զուլֆուգարլու-Քարվաճառ ուղղությամբ՝ Մարտակերտի ՊՇ-ի Վանքի գումարտակը (հրամանատար՝ Յուրի Հակոբյան), «Սիսական» ջոկատը (հրամանատար՝ Աշոտ Մինասյան).

- Կիռխնիզ-Ֆինգա-Թիգիկ 1-Թիգիկ 2 մարտագծից դեպի Քարվաճառ՝ Ասկերանի (հրամանատար՝ Վիտալի Բալասանյան) և Շուշիի  (հրամանատար՝ Վաչագան Իշխանյան) պաշտպանական շրջանների գումարտակները (հրամանատարներ՝ Կարեն Արզումանյան, Արշավիր Ղարամյան, Մարտիկ Գասպարյան, Վլադիմիր Կասյան).

- Հարավային՝ Լաչին-Քարվաճառ ուղղությամբ՝ հայաստանյան կամավորական ջոկատները, ՀՀ ներքին գործերի նախարարության ներքին զորքերի գումարտակը (ընդհանուր հրամանատար՝ Հմայակ Հարոյան).

- Հյուսիսարևմտյան հատվածում՝ հյուսիսային զորախմբի ստորաբաժանումները և հայաստանյան կամավորական ջոկատները (ուղղության համակարգող՝ Գուրգեն Դալիբալթայան, հրամանատարներ՝Յուրի Խաչատուրով, Հովսեփ Հովսեփյան):

Բացի վերոնշյալից, միաժամանակ, Ինքնապաշտպանության ուժերի հրամանատարության կողմից հյուսիսային և հարավային ռազմագոտիներում գործող հայկական որոշ ստորաբաժանումների առջև խնդիր դրվեց առանձին ճանապարհային ուղղություններում անցնել պաշտպանության և կանխարգելել հակառակորդի ռեզերվային ուժերի մոտեցումը մարտական գործողությունների թատերաբեմին: Հատուկ միջոցառումներ ձեռնարկվեցին նաև Հայաստանի պետական սահմանի երկայնքով: Մասնավորապես, ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները, Քարվաճառից Զոդի ուղղությամբ սպասվող հարվածին դիմակայելու համար անցան տեղային նշանակության ակտիվ պաշտպանական մարտերի:

Ուժերի և միջոցների վերախմբավորումն, ըստ պլանավորված ուղղությունների, ավարտելուց հետո, 1993թ. մարտի 27-ին ինքնապաշտպանության ստորաբաժանումներն անցան Քարվաճառ-Օմար ռազմագործողության գործնական փուլի իրականացմանը: Օգտագործելով դասական ռազմարվեստի կարևոր սկզբունքներից մեկը, այն է՝ օպերատիվ հանկարծակիությունը, հայկական ուժերն օպերացիայի առաջին իսկ օրը շեշտակի հարվածներով ազատագրեցին ամիսներ առաջ թշնամու կողմից բռնազավթված Աղդաբան, Չարեքտար, Նարեշտար, Թազաքենդ բնակավայրերը և ընդհուպ հասան Արցախի պետական սահմանին:

Խնդիր ունենալով ոչնչացնել հակառակորդի կրակակետերը և, միաժամանակ, վտանգազերծել կենսական կարևոր նշանակության Լաչինի միջանցքը, ինքնապաշտպանության ուժերի հարավային թևի ստորաբաժանումները մարտի 29-ին մտան Քարվաճառի շրջանի Ենիքենդ և Աղջաքենդ ռազմաբնակավայրերը, իսկ մեկ օր անց՝ ոչնչացվեցին Բաղրլու, Քեչիլղայա և Չորման գյուղերում տեղակայված թշնամական հենակետերը: Մարտի 31-ին արցախյան ուժերի վերահսկողության տակ ընկավ նաև Չապլի-Կամըշլը-Ջոմարտ-Ալըմալըկ-Զուլֆուգարլու-Չորանքերախմեդ ռազմաբնակավայրերն իրար կապող ռազմավարական նշանակության ճանապարհը, որի արդյունքում լայն հնարավորություն ստեղծվեց Քարվաճառ շրջկենտրոնի ուղղությամբ գրոհը զարգացնելու համար:

Բայց նախքան քաղաքի ուղղությամբ հարձակման անցնելը, Ինքնապաշտպանության ուժերի հրամանատարության որոշմամբ ռազմաճակատի այդ հատվածում մարտական գործողություններն առ ժամանակ դադարեցվեցին, նպատակ ունենալով Քարվաճառի և Լաչինի շրջաններում հավանաբար դեռևս մնացած խաղաղ բնակչությանը հնարավորություն տալ անվտանգ հեռանալ մարտական գործողությունների գոտուց:-«...Պիտի նախընտրինք, որ (Քելբաջարի) խաղաղ բնակչությունն ապահով ձևով երթա այստեղեն, և հետո առաջ երթանք: Բայց կարծես թե իրենց զինվորականները թույլ չեն տար...»,- ասում էր ուղղության հրամանատար Մոնթե Մելքոնյանը:

Իրականում, ինչպես մինչ այդ տեղի ունեցած գործողությունների ժամանակ, այնպես էլ քարվաճառյան ճակատում, ադրբեջանական կողմը որևէ կերպ չարձագանքեց Ինքնապաշտպանության ուժերի հրամանատարության կողմից առաջարկված մարդասիրական քայլին և, իր «սովորության» համաձայն, փորձեց հերթական անգամ տեղում մնացած խաղաղ բնակչությանը (հիմնականում՝ ծերեր և կանայք) օգտագործել որպես կենդանի վահան և նրանց թիկունքն անցած ճողոպրել տրամադրված միջանցքով: Ելնելով ստեղծված վիճակից, քաղաքացիական բնակչության շրջանում անտեղի կորուստներից խուսափելու նպատակով, հայկական ուժերը տակավին մնացին իրենց բարձրության վրա և պահպանեցին հայտարարված հրադադարը: Մինչդեռ, հակառակ դրան, ադրբեջանական հրամանատարությունն օտագործելով առիթը, փորձեց բաց թողնված միջանցքով իր քարվաճառյան խմբավորումը համալրել Գյանջայից օգնության հասնող ռեզերվային ուժերով:

Ապրիլի 2-ին հակառակորդի 8 միավոր զրահատեխնիկայից և ավելի քան 200 հետևակայիններից կազմված հարվածային զորախումբը Օմարից հասավ Մարտակերտ-Քարվաճառ ճանապարհի խաչմերուկ, նպատակ ունենալով վերահսկողության տակ վերցնել ավտոմայրուղին: Թշնամու ռեզերվային ուժերը վնասազերծելու համար Ինքնապաշտպանության ուժերի հրամանատար Սամվել Բաբայանի հրամանով մարտագիծ հանվեց Կենտրոնական պաշտպանական շրջանի շուրջ 70 հոգանոց ստորաբաժանումը՝ զորամասի հրամանատար Սամվել Կարապետյանի գլխավորությամբ:

Հակառակորդը, որը սկզբում հայ ազատամարտիկներին շփոթել էր յուրայինների հետ, քիչ անց հասկացավ, որ հայտնվել է ծուղակի մեջ: Հանկարծակիի եկած թշնամուն մնում էր կամ հանձնվել, կամ՝ մարտերով ապահովել իր նահանջը: Եվ նա սիպված էր ընտրել երկրորդ տարբերակը: Բորբոքվեցին թեժ մարտեր: Հակառակորդի բոլոր ճիգերը՝ դուրս պրծնել ստեղծված «պարկից», ավարտվեցին կատարյալ ջախջախմամբ: Մերձամարտում հայ մարտիկները ցուցաբերելով իրավիճակին տիրապետելու անձնազոհ կեցվածք, գլխովին ոչնչացրին թշնամական կենդանի ուժն ու զինտեխնիկան:

Մարտական գործողության ժամանակ կորուսներ ունեցավ նաև հայկական կողմը: Անհավասար մարտում հերոսի մահով ընկան հետախույզներ Հենրիխ Միրզոյանն ու Վիգեն Սողոմոնյանը, իսկ Կենտրոնական պաշտպանական շրջանի հրամանատար Ս. Կարապետյանը վիրավորվեց հակառակորդի նռնակի պայթունից:

Նույն օրը, արդեն գրեթե առանց լուրջ մարտերի, Ինքնապաշտպանության ուժերը վերահսկողության տակ առան Քարվաճառ շրջկենտրոնը, իսկ դրանից ընդամենը երեք օր անց՝ Օմարի լեռնանցքը: Մարտի 27-ից ապրիլի 5-ը Արցախի հյուսիսարևմտյան ուղղությամբ  իրականացված Քարվաճառ-Օմար ռազմագործողությունն ավարտվեց հայկական զինուժի փայլուն հաղթանակով:

Համաձայն Արցախի Ինքնապաշտպանության կոմիտեի նախագահի «1993թ. փետրվար-մարտ ամիսների մարտական գործողությունների արդյունքների մասին» հրամանի, նշված ժամանակահատվածում տեղի ունեցած մարտերի ընթացքում հակառակորդը կորցրեց մինչև երեք գումարտակի անձնակազմ, 23 տանկ, 12 հետևակի մարտական մեքենա, 11 հրանոթ, 1 ուղղաթիռ, մեծաքանակ զենք ու զինամթերք: Միայն Քարվաճառում, ըստ հակառակորդ կողմի աղբյուրների, Ադրբեջանի զրահատանկային ուժերը կորցրին 15 տանկ և հետևակի մարտական մեքենա, որոնց մի մասը՝ շահագործման պիտանի:

 Քարվաճառ-Օմար ռազմագործողությունը Հայոց երկրորդ անկախ հանրապետության համար ունեցավ ինչպես ռազմաքաղաքական, այնպես էլ պատմական ու հոգևոր նշանակություն: Մեկ շաբաթ տևած ազատագրական մարտերի արդյունքում՝

ա) ամբողջությամբ վնասազերծվեցին 3,8 հազար քառակուսի կիլոմետր ընդհանուր տարածքով Լաչինի և Քարվաճառի շրջաններում տեղակայված թշնամական ռազմահենակետերը և Արցախի ու Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի համար ստեղծվեց անվտանգ գոյակցության հնարավորություն.

բ) Արցախի շուրջ ձգվող ռազմաճակատային գծի կրճատման շնորհիվ Ինքնապաշտպանության ուժերը հնարավորություն ստացան Լաչին-քարվաճառյան սահմանագծում կենտրոնացված ուժերի և միջոցների մի զգալի մասը վերախմբավորել արևելյան ռազմաճակատում և դրանք կիրառել օպերատիվ-մարտավարական հույժ կարևորության հետագա գործողությունների ընթացքում.

գ) անվտանգ կենսագործունեություն ապահովվեց ոչ միայն Ստեփանակերտ-Լաչին-Գորիս հումանիտար միջանցքի համար, այլև բացվեց Արցախը Հայաստանին կապող Մարտակերտ-Քարվաճառ-Վարդենիս ռազմավարական նշանակության երկրորդ ցամաքային ճանապարհը.

դ) դարավոր գերությունից ազատագրելով հինավուրց հայկական տարածքներն ու այդ մասին վկայող հոգևոր կառույցները, մասնավորապես՝ Դադի (Խութա) վանքի համալիրը, արցախցին  աշխարհին ցույց տվեց, որ վճռական է տրամադրված սեփական բազկի զորությամբ վերականգնելու պատմական արդարությունը.

ե) ու, թերևս, այդ ժամանակի համար ամենակարևորը՝ Քարվաճառ-Օմար
ռազմագործողությամբ Ինքնապաշտպանության ուժերը հակառակորդից խլեցին ստրատեգիական նախաձեռնությունը և դրան հաջորդած մի քանի ամիսների ընթացքում ռազմաճակատի տարբեր հատվածներում հասան նորանոր հաջողությունների:

Հ.գ. - Այս ամենը եղել է ուղիղ 28 տարի առաջ, իսկ ի՞նչ ունենք այսօր...»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:20
Սամվել Վարդանյանի նկատմամբ հանցագործության կազմակերպիչը հանդիսացել է ՔՊ-ի բարձրագույն ղեկավարությունը․ Մելիքյան
«Սա հանցագործության մասին հաղորդում է, որը ներկայացրել է տուժող ճանաչված Հակոբ Ասլանյանը։ Այն քանի որ հանրային մեղադրանքի գործ է, ոչ թե՝...
Աղբյուր` Panorama.am
18:49
Արցախյան բանակցությունների մասին Նիկոլի գրառումը ոտքից գլուխ սուտ է, փորձում է էշի տեղ դնել․ Աշոտյան
Նիկոլի այսօրվա գրառումը մինչ իր կողմից իշխանության զավթումն Արցախյան բանակցությունների բովանդակության մասին ոտքից գլուխ կեղտոտ, անլվա սուտ է,...
Աղբյուր` Panorama.am
18:37
Դատավարությունը կարող է վերջանալ Սամվել Վարդանյանի պարգևատրմամբ․ Նարեկ Մալյան
Հնարավոր է ինտրիգ ակնկալել  Սամվել Վարդանյանի դեմ դատից՝ հաշվի առնելով Հակոբ Ասլանյանի այսօրվա կարգավիճակը, լրագրողի հարցին ի պատասխան...
Աղբյուր` Panorama.am
18:09
Ես նմա՞ն եմ հալածվողի․ ՔՊ-ից հեռացված Հակոբ Ասլանյան
Լրագրողները ՔՊ-ից հեռացված Հակոբ Ասլանյանից հետաքրքրվեցին, թե հնարավոր է հետ վերցնի բողոքը, պատասխանը կարճ էր՝ ոչ։ Հարցին թե, արդյո՞ք...
Աղբյուր` Panorama.am
18:00
Չեմ հասկանում, ով է նման հաշվարկ կատարել. Տնտեսագետը՝ աշխատաժամանակի կրճատման մասին
Աշխատաժամանակի տևողության՝ մեկ ժամով կրճատումը կառաջացնի բացասական հետևանքներ թե տնտեսության, թե գործատուների, թե պետական բյուջեի համար։...
Աղբյուր` Panorama.am
18:00
Սիրիայի արտգործնախարարի պաշտոնակատարը կրթություն է ստացել Թուրքիայում
Սիրիայի նոր իշխանություններն արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար  են նշանակել Ասաադ Հասան ալ-Շիբանիին: Այդ մասին տեղեկացրել է...
Աղբյուր` Panorama.am
17:58
Նա uտախnսnւթյան բացարձակ չեմպիոն է. Ռ.Քոչարյանի գրասենյակի ղեկավարը՝ Փաշինյանի մասին
«Վաղուց պարզ է, որ նա ստախոսության բացարձակ չեմպիոն է»,- NEWS.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
17:51
Հայ nրբnւhիների գործած Ղազիրի գորգը՝ Հայոց ցեղասպանnւթյան թանգարան-ինստիտուտում
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը ստացել է արժեքավոր նվիրատվություն՝ Ղազիրի (Լիբանան) որբանոցի հայ որբուհիների գործած գորգը, որը գործվել...
Աղբյուր` Panorama.am
17:42
Կրեմլը հերքել է լուրերն այն մասին, որ Ասադի կինը ցանկանում է բաժանվել նրանից և հեռանալ Ռուսաստանից
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Բաշար ալ-Ասադի կնոջ՝ «Ռուսաստանի Դաշնությունից հեռանալու հատուկ...
Աղբյուր` Panorama.am
17:31
Պուտինն Իրանի նախագահին հրավիրել է Ռուսաստան
Իրանի նախագահ Մասուդ  Փեզեշքիանը  հրավիրվել է Ռուսաստանի Դաշնություն։ Նրան համապատասխան հրավեր է ուղարկել Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր...
Աղբյուր` Panorama.am
17:21
ԱՄՆ Պետդեպարտամենտն իր քաղաքացիներին հորդորել է անհապաղ լքել Բելառուսը
ԱՄՆ Պետդեպարտամենտը Բելառուսում գտնվող ամերիկացիներին կոչ է արել անհապաղ լքել հանրապետության տարածքը։ «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
17:20
Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց
Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց։ Անիի տարածաշրջանում խիտ...
Աղբյուր` Panorama.am
17:14
ՄԻՊ-ն հրապարակել է արտահերթ զեկույց
Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է  արտահերթ զեկույց՝ «ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և ՆԳՆ ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:53
Փաշինյանը հանրությանը մեսիջ է ուղարկում, թե իր իշխանության այլընտրանքը Կարգին Հայկոն է. Նորիկ Նորիկյան
«Նիկոլ Փաշինյանը մեզ՝ հանրությանը, մեսիջ է ուղարկում, թե՝ սիրելի հանրությո՛ւն, մեր իշխանության այլընտրանքը Կարգին Հայկոն...
Աղբյուր` Panorama.am
16:39
Ամբիոնի մոտ կանգած այդ կին թեկնածուի թաց աչքերը չեմ մոռանում. Լիլիթ Գալստյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն անդրադարձել է Հայաստանում համակարգային կոռուպցիայի առկայության վերաբերյալ...
Աղբյուր` Panorama.am
16:31
Եվգենի Պետրոսյանի ընտանիքում uկանդալ է ծագել
Հաղորդավար, հումորիստ Եվգենի Պետրոսյանի ավագ դուստրը պահանջում է ԴՆԹ անալիզ՝ համոզվելու, որ Տատյանա Բրուխունովայի երեխաների հայրը հենց իր հայրն...
Աղբյուր` Panorama.am
16:27
Հենրիխ Դանիելյան. Քաղաքապետարանը դարձրել եք թալանի և կոռուպցիայի որջ
«Ավինյան Տիգրանը որոշել է իր սեփական միջոցներով փոխհատուցել 7.200.000 դրամը, որը ծախսվել էր իր ԱՄՆ թռիչքի վրա»,-Ավինյանի այսօրվա...
Աղբյուր` Panorama.am
16:22
Վարչախումբն ամոթալի կերպով անհաղորդ է Սիրիայի հայության ճակատագրի հանդեպ. «Հայաքվե»
««ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը մտահոգված է Սիրիայի Արաբական Հանրապետությունում իշխանափոխությունից հետո ստեղծված...
Աղբյուր` Panorama.am
15:50
Կասեցվել է ավտոլվացման 15 կետի գործունեությունը
Հայաստանի մարզերում շարունակվում են ջրային ռեսուրսների նորմերի պահպանությանն ուղղված խստացված միջոցառումները։ Այդ մասիկն հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
15:40
Ոչ ոք դեռ չի գնացել դիաhերձարшն՝ վերցնելու երգչուհի Սեդոկովայի նախկին ամուսնու՝ Յանիս Տիմայի մարմինը
Գրեթե մեկ շաբաթ է անցել լատվիացի բասկետբոլիստ, երգչուհի Աննա Սեդոկովայի նախկին ամուսնու՝ Յանիս Տիմայի ողբերգական մահից, սայան նրա դիակը շարունակ...
Աղբյուր` Panorama.am
15:37
Ինչպես խուսափել տոնական օրերին սննդային գործոնով պայմանավորված վարակիչ հիվանդություններից
Ամանորյա տոնական օրերին առկա են բոլոր նպաստավոր պայմանները սննդային գործոնով պայմանավորված վարակիչ հիվանդությունների առաջացման համար, քանի որ...
Աղբյուր` Panorama.am
15:24
Արթուր Վանեցյանը դեկտեմբերի 25-ին կլինի «Իմնեմնիմի» պոդքասթի հյուրը
ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը դեկտեմբերի 25-ին կլինի «Իմնեմնիմի» պոդքասթի հյուրը։...
Աղբյուր` Panorama.am
15:21
Ջրանջատում Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում դեկտեմբերի 24-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերության...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայաստանից սկսել են ավելի հաճախ այցելել Ռուսաստան
«Tutu» ծառայության փորձագետները պարզել են, թե որ երկրների քաղաքացիներն են գալու Ռուսաստանի Դաշնություն ձմեռային արձակուրդներին և...
Աղբյուր` Panorama.am
14:45
Ընտանեկան փոքր երազանքից մինչև մեծ բիզնես. Danielyan Sweets
Դանիելյաններն իրենց ընտանեկան բիզնեսը սկսել են Սպիտակի երկրաշարժից հետո՝ փոքր տնակից, իսկ այժմ ունեն արդեն 500-ից ավելի աշխատակից։ Ընտանիքը...
Աղբյուր` Panorama.am
14:40
Բալետային թատերախմբի հյուրախաղերն Իտալիայում բացառիկ են ու պատմական. Ռոնա Ահարոնյան
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի  բալետային խումբը հյուրախաղերով Իտալիա է հրավիրվել շվերյցարական...
Աղբյուր` Panorama.am
14:38
Բրիտանուհին ուշքի է եկել ինսուլտից հետո և սկսել խոսել իտալերեն
Բրիտանուհին ինսուլտից հետո արթնացել է և խոսել իտալերեն։ Արտառոց դեպքի մասին գրում է  Mirror-ը։ Լոնդոնցի Ալթեա Բրայդենը պնդում է, որ...
Աղբյուր` Panorama.am
14:02
Christie's աճուրդի վաճառքը 2024 թվականին նվազել է 16 տոկոսով
Christie's-ի գործադիր տնօրեն Գիյոմ Սերուտին ասել է, որ աճուրդային տան ընդհանուր վաճառքը 2024 թվականին կկազմի 4,2 միլիարդ դոլար՝ 16 տոկոսով...
Աղբյուր` Panorama.am
13:54
Սա լկտի սուտ է. Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ ԳՄանդամ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Արցախը հանձել է Նիկոլ Փաշինյանը և վերջ։ Նիկոլը հերթական անհեթեթությունն ու սուտն է ասել,...
Աղբյուր` Panorama.am
13:42
Քաղաքական մեկնաբան. Փաշինյանը շարունակում է տեղեկատվա-քարոզչական «ժանգլյորությունը»
«Վարչապետ Փաշինյանն իհարկե շարունակում է տեղեկատվա-քարոզչական «ժանգլյորությունը», որի հերթական դրսևորումը Լեռնային Ղարաբաղի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան
12:25 21/12/2024

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}