Թուրքիայի հետ բարեկամանալու մասին թեզը պետք է դիտարկել բացառապես տարածաշրջանի թրքացման համատեքստում. Վահե Դավթյան
Քաղաքագետ Վահե Դավթյանը գրում է.
«2007 թ. նոյեմբերին Ախալքալաքից դուրս բերված ռուսական 62-րդ ռազմական բազայի տեղում այժմ սկսվել են թուրքական բազայի ձևավորման աշխատանքները: Թուրքական ընկերություններն արդեն լծվել են ենթակառուցվածքային արդիականացման գործին:
Հայաստանի դավաճանական իշխանության կողմից շրջանառության մեջ դրված՝ Թուրքիայի հետ բարեկամանալու մասին թեզը պետք է դիտարկել բացառապես տարածաշրջանի թրքացման ու Մոսկվայի դուրս մղման համատեքստում: Մանկամտություն է կարծել, թե Ռուսաստանն ու Թուրքիան գնում են ռազմավարական մերձեցման: Ռուս-թուրքական հարաբերությունները բազմաշերտ են, բազմավեկտոր ու պատմականորեն չափազանց բարդ: Դրանց մակերեսային ու միակողմանի ընկալումը թույլ չի տալու մեզ ապագայում ճիշտ դիրքավորվել տարածաշրջանային նոր ճարտարապետության մեջ:
«Ազգային ապագա» վանկարկումների ներքո Հայաստանից ռուսական 102-րդ բազայի դուրս բերման համար պայքարող ուժերը կամ չեն պատկերացնում տարածաշրջանային աշխարհաքաղաքական անատոմիան կամ էլ միտումնավոր ջուր են լցնում թրքահպատակ իշխանության ջրաղացին»։
Հարակից հրապարակումներ`
- Իմքայլական թրքասերների դեմ քրեական հոդված կա. Նաիրա Զոհրաբյան
- Արա Վարդանյան. Եթե Բայդենը չճանաչի ցեղասպանությունը, ապա միակ մեղավորը Նիկոլն է ու իր թրքապաշտների թիմը...