Վրաստանում հնարավոր է սկսվի վարակի համընդհանուր տարածում
Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկղրելիձեի խոսքով, երկրում համաճարակային իրավիճակը վատթարանում է և հնարավոր է սկսվի վարակի համընդհանուր տարածում: Այս մասին գրում է aliq.ge-ն
Գամկղրելիձեի խոսքով, վերջին 20 օրվա ընթացքում երկրում համաճարակային վիճակի վատթարացում է նկատվում: Ավելանում է ամենօրյա դեպքերի քանակը՝ դրականության ցուցանիշը, այսինքն թեստավորվածների դրական մասը:
«Կորոնավիրուսի տարածման օջախներ են ձևավորվել Սամեգրելոյում, Շիդա Քարթլիում և Գուրիայում, սա խոսում է այն մասին, որ հնարավոր է, երկրում վարակի համընդհանուր տարածում սկսվի»,- հայտարարել է Գամկղրելիձեն:
Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրենի խոսքով, այժմ առաջին հերթին պետք է խստացվի առկա հանձնարարականների կատարման վերահսկումը, և եթե բնակչությունը կատարի վարակաբանների պահանջները` խիստ սահմանափակումների կարիք չի լինի:
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանում Covid-19-ի դեմ ավելի քան 11 600 մարդ է պատվաստվել
- Վրաստանը գնել է չինական պատվաստանյութ. այն Pfizer-ից թանկ է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան