Մեծապես վտանգված են մեր սրբավայրերը, պատմամշակութային հուշարձանները. Տեր Արշակ եպիսկոպոս Խաչատրյան
«Անսպասելի չէ Ադրբեջանի կողմից հայկական եկեղեցիների պղծումը։ Այդ առումով մենք նոր չէ, որ պետք է ծանոթանանք Ադրբեջանի պետական քաղաքականությանը։ Նախիջևանի խաչքարերի ոչնչացումը դրա ցայտուն օրինակներից է»,- «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց Տեր Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը։
Նա նշեց, որ Մայր Աթոռը փորձում է միջազային տարբեր կազմակերպությունների ներգրավելու միջոցով որոշակի անվտանգության երաշխիքներ ստանալ պատմամշակութային հուշարձանների պահպանության համար, բայց որքան է արդյունավետ, դժվար է գնահատել։
«Մեծապես վտանգված են մեր սրբավայրերը, պատմամշակութային հուշարձանները՝ հաշվի առնելով Ադրբեջանի պետական քաղաքականության հիմքում դրված ընդհանուր մոտեցումները»,- ասաց Տեր Արշակը։
Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը նշեց, որ որոշակի ազգային հոգեբանական կոմպլեքսի հետևանք է, երբ փորձում են ամեն կերպ հայկական պատմական տարածքները սեփական հռչակել.
«Պետք է փորձել պատմամշակութային այն շերտը, որ ենթադրում է հայկակականություն, ոչնչացնել, ներկայացնել դրանք թուրքական կամ իսլամական, որքան էլ պետականորեն, գիտականորեն զավեշտական թվա։ Այդ հոգեբանության և այդ հոգեբանության վրա կառուցված քաղաքականության հետևանք է»։
Հարակից հրապարակումներ`
- Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ժողովրդի մշակութային ժառանգության վրա հարձակումը էթնիկ զտումների կանխամտածված ջանքերի մի մասն է
- Ադրբեջանցիները ոչնչացնում են հայկական մշակութային ժառանգությունը․ Vatican News
- «Ալիևը, շարունակելով Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը, հող է ստեղծում հայ հոգևոր-մշակութային հուշարձանների յուրացման համար»
- Փորձ է արվում ջնջել Արցախի հազարամյա մշակութային ժառանգությունը և դրա պատկանելությունը. ԱԳ նախարար
- Հայկական պատմամշակութային ժառանգությունը՝ որպես ադրբեջանական ներկայացվող պաստառները հանվում են Լոնդոնի մետրոյի կայարաններից