Օնիկ Գասպարյանի գործով Փաշինյանի ներկայացուցչի միջնորդությունը մերժվել է
Վարչական դատարանը՝ դատավոր Մհեր Պետրոսյանի նախագահությամբ, մերժել է ՀՀ զինված ուժեր գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի գործով հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին Նիկոլ Փաշինյանի ներկայացուցչի միջնորդությունը։ Այս մասին հայտնում է Yerevan.Today-ը։
Ըստ դատարանի՝ պատասխանողը չի ներկայացրել որևէ հիմնավոր փաստարկ առ այն, որ վերացել է հայցի ապահովման միջոցի անհրաժեշտությունը, իսկ դատական ակտերի իրավաչափության վերաբերյալ պատասխանողի ներկայացուցչի փաստարկները հիմք չեն հայցի ապահովումը վերացնելու համար։
«Հետևաբար Դատարանը գտնում է, որ հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին պատասխանող Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայացուցչի ներկայացրած միջնորդությունը ենթակա է մերժման», - նշված է դատաանի որոշման մեջ։
Ավելի վաղ մերժվել էր նաև Մհեր Պետրոսյանին ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայացուցչի միջնորդությունը։
Հարակից հրապարակումներ`
- Արամ Օրբելյան. Պատասխանողը դատարանին ասում է՝ քանի որ չեն կատարելու Օնիկ Գասպարյանի գործով ակտը, վերացրեք
- Փաշինյանի ներկայացուցիչը դատարանում միջնորդության հիմք է նշում արդեն վերացված ռազմական դրությունը
- Վարչական դատարանում մեկնարկել է Օնիկ Գասպարյանի գործով դատական նիստը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան