Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը սկսում է մարզական հավաքը
ՈւԵՖԱ ֆուտզալի ԵՎՐՈ 2022-ի որակավորման խմբային փուլի վերջին երկու մրցափուլերին ընդառաջ՝ ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը սկսել է մարզական հավաքը ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։ Այս մասին տեղեկանում ենք ՀՖՖ պաշտոնական կայքէջից։
Նշվում է, որ գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին․
Լուան Բարբոսա Մյուլլեր - «Ֆունդաո» (Պորտուգալիա)
Ռոբերտ Բոյարկին - «Ռոստով» (Ռուսաստան)
Արտյոմ Զաքարյան - «Արարատ-Արմենիա»
Էրիկ Հարությունյան - ՀՊՏՀ
Արթուր Մկրտչյան - «Լեո»
Սարո Գալստյան - «Լեո»
Գարեգին Մաշումյան - «Լեո»
Սարգիս Մարգարյան - «Բորիսով-900» (Բելառուս)
Վլադիմիր Սանոսյան - «Դինամո Սամարա» (Ռուսաստան)
Դավիթ Ասլանյան - «ՎՌԶ» (Բելառուս)
Արթուր Մելքոնյան - «Ստալիցա» (Բելառուս)
Վիտինյո - «Լյուբավա» (Լեհաստան)
Ռաֆիկ Բաղդասարյան - «Սիգմա-Կ» (Ռուսաստան)
Ռաֆիկ Մելիքյան - «Արարատ-Արմենիա»
Նիկիտա Խրոմիխ - «Դինամո Սամարա» (Ռուսաստան)
Դենիս Նևեդրով - «Տյումեն» (Ռուսաստան)
«Այս անգամ հավաքականին են միացել նաև «Նորիլսկի Նիկելի» բրազիլացի խաղացողներ Ժուլիո Սեզար Բրոլո Զանոտտոն և Ալեքս Ապարեսիդու Ֆելիպե Սանթոսը, որոնք կմարզվեն թիմի հետ, սակայն, համապատասխան փաստաթղթերի բացակայության պատճառով, առայժմ չեն կարողանա մասնակցել պաշտոնական հանդիպումների:
Հիշեցնենք, որ ՈւԵՖԱ ֆուտզալի ԵՎՐՈ 2022-ի որակավորման խմբային փուլի վերջին երկու մրցափուլերում Հայաստանի ազգային հավաքականը նախ ապրիլի 9-ին Երևանում կհյուրընկալի Ռուսաստանի ընտրանուն, ապա ապրիլի 14-ին Փարիզում ուժերը կչափի Ֆրանսիայի հավաքականի հետ»,- ասված է ՀՖՖ տարածած հաղորդագրությունում։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները