Թուրքիան կարող է ՌԴ-ի հետ տիեզերական արդյունաբերության ոլորտում համագործակցության համաձայնագիր ստորագրել
Թուրքիան մոտ ժամանակներս կարող է Ռուսաստանի հետ համաձայնագիր ստորագրել տիեզերական ոլորտում համագործակցության մասին: Այս մասին երկուշաբթի «ՏԱՍՍ»-ին հայտնել է Թուրքիայի տիեզերական գործակալության ղեկավար Սերդար Հուսեյն Յըլդըրըմը:
«Մենք կառուցում ենք երկկողմ հարաբերություններ երկրների հետ և բազմաթիվ հարաբերություններ միջազգային կազմակերպությունների հետ, որոնք մենք համարում ենք մեր նպատակներին համապատասխան: Հաշվի առնելով, որ մենք արդեն աշխատում ենք տարբեր երկրների, այդ թվում նաև Ռուսաստանի հետ համագործակցության ընդհանուր պայմանների վրա, մոտ ապագայում նախատեսում ենք ստորագրել համաձայնագրեր»,- ընդգծել է Յըլդըրըմը:
Նա նշել է, որ տիեզերական հետազոտությունը շատ բարդ և թանկ աշխատանք է, որը պահանջում է բարձր տեխնոլոգիաներ, ուստի միջազգային համագործակցությունը շատ կարևոր դեր ունի այս ոլորտում.
«Միջազգային մակարդակում մեր նպատակն է ամուր գործընկերային հարաբերություններ հաստատել տարածաշրջանային գործընկերների և մեր հարևանների հետ»:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին