«Այ աղջիկ ջան, ո՞ւմ անունից ես ելույթ ունենում, ինչի՞ ես ոգևորվել». Վահրամ Բաղդասարյանը՝ Փոստանջյանին
«Շատ հետաքրքիր էր մեր խմբակցություններից մեկը, որտեղ հինգ անդամներից 4-ը կամ կողմ են, կամ դեմ չեն, բայց նրանցից մեկը ելույթ է ունենում խմբակցության անունից: Ուզում եմ ասեմ՝ այ աղջիկ ջան, ո՞ւմ անունից ես ելույթ ունենում, ինչի՞ ես էդպես ոգևորվել, այնտեղ նստած են անհատականություններ»,-այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում դիմելով «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանին, իր ելույթում հայտարարեց ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Նշենք, որ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը հայտարարել էր, որ դեմ է փոփոխությունների նախագծին, Թևան Պողոսյանը հստակ չէր ասել՝ դեմ է, թե ոչ, այլ ուղղակի նշել էր, որ հավատում է փոփոխությունների նախագծին, բայց չի հավատում այն նախաձեռնող քաղաքական ուժին, մյուս անդամ Ալեքսանդր Արզումանյանը կողմ էր արտահայտվել Նախագծին:
Բաղդասարյանի խոսքով, այս կառավարման համակարգին կատեգորիկ դեմ լինելու համար առնվազն պետք է «անձնական պատճառներ ունենալ»:
«Մարդը ինչքան անամոթ պետք է լինի, որ այս ամբիոնից հայտարարի, որ Սահմանադրական բարեփոխումների զեկույցը տապալվեց:
Ես նորից եմ կրկնում՝ այս քննարկումը մեր պառլամենտի պատմության մեջ աննախադեպ էր՝ 3 արտահերթ ելույթ, 3 տասնյակից ավելի ելույթներ, որից 24-ը Հանրապետական խմբակցության անդամների ելույթներն էին: Եվ ասել տապալվեց...ինչքան չկամություն պետք է ունենա մարդ, որ նման բան ասի», -հայտարարեց Բաղդասարյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում