ԵՄ-ն մտահոգված է Ուկրաինայի սահմանների մոտ ռուսական զորքերի քանակի աճով
ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը «ծայրաստիճան անհանգստությամբ» է դիտում ուկրաինական սահմանների երկայնքով ռուսական զորքերի տեղաշարժերը:
Եվրամիությունն անդրդվելի աջակցում է Ուկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։ Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավարը կիրակի օրը՝ ապրիլի 4-ին, Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբայի հետ զրույցի ընթացքում:
Բորելը մտադիր է ուկրաինական կողմի հետ քննարկել այս հարցը՝ ԵՄ երկրների արտգործնախարարների հաջորդ գագաթնաժողովում: Այս մասին գրում է DW-ն։
Ուկրաինայի արևելքում աճող լարվածության վերաբերյալ իրենց անհանգստությունը նախօրեին հայտնել են Գերմանիան ու Ֆրանսիան։ Երկու երկրների արտաքին գործերի նախարարությունները կողմերին կոչ են անում զսպվածություն դրսևորել և անհապաղ դեէսկալացիա մտցնել, ինչպես նաև նշել էին հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի աճը:
Կիևը նախկինում մեղադրում էր Մոսկվային հազարավոր ռուսական զորքեր՝ դեպի Ուկրաինայի հյուսիսային և արևելյան սահմաններ, ինչպես նաև Ղրիմի թերակղզի բերելու մեջ։ Ռուսական կողմը հերքել է մեղադրանքները: Ռուսաստանը իր զինված ուժերը տեղափոխում է «իր տարածքում՝ իր հայեցողությամբ», և «դա ոչ ոքի չպետք է անհանգստացնի», հայտարարեց ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում