LG Electronics-ը կդադարեցնի սմարթֆոնների արտադրությունը
Հարավային Կորեայի կենցաղային էլեկտրոնիկա արտադրող LG Electronics ընկերությունը հայտարարել է, որ մինչ հուլիսի 31-ը կփակի իր վնասաբեր սմարթֆոնների բիզնեսը և կկենտրոնանա ավելի հեռանկարային ոլորտների վրա: «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, այս որոշումն արդեն հաստատվել է ընկերության տնօրենների խորհրդի կողմից:
LG-ն ռազմավարական որոշում է կայացրել թողնել «աներևակայելիորեն բարձր մրցակցային սմարթֆոնների շուկան» և կենտրոնանալ հեռանկարային ոլորտների վրա, ինչպիսիք են էլեկտրական տրանսպորտային միջոցների մասերը, միացման սարքերը, խելացի տան տեխնոլոգիաները, ռոբոտաշինությունը, արհեստական ինտելեկտը, b2b լուծումները, պլատֆորմներն ու ծառայությունները:
Ընկերությունը կշարունակի վաճառել արդեն թողարկված սմարթֆոնները, ինչպես նաև կտրամադրի նրանց ծառայության ապահովումը և դրանց թարմացումը նրանց համար, ովքեր որոշակի ժամանակահատվածում արդեն գնել են նրա հեռախոսները:
Ըստ, Dow Jones-ի, 2015-ի երկրորդ եռամսյակից սմարթֆոնների բիզնեսն անշահավետ է եղել ընկերության համար, այդ ընթացքում ընդհանուր օպերատիվ կորուստը ավելի քան 4.4 միլիարդ դոլար է կազմել:
LG-ն հայտնել է, որ սմարթֆոնների դադարեցումը կարող է հանգեցնել եկամտի կարճաժամկետ անկման, բայց ընկերությունն ակնկալում է իր ֆինանսական վիճակի երկարաժամկետ բարելավում:
LG-ն առաջին ընկերություններից մեկն էր, որը տեղադրեց Android օպերացիոն համակարգը իր հեռախոսների վրա: Սմարթֆոնների բիզնեսին նախորդ տարի բաժին է ընկել ընկերության վաճառքների շուրջ 8%-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան