Ռոբերտ Քոչարյանը ցավակցել է Գեորգի Պողոսյանի մահվան կապակցությամբ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ֆեյսբուքի իր էջում ցավակցել է մանկաբարձ-գինեկոլոգ, ԵՊԲՀ մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի դոցենտ Գեորգի Պողոսյանի մահվան կապակցությամբ.
«Ցավակցում եմ նշանավոր բժշկի և քաղաքացու՝ Գեորգի Պողոսյանի ընտանիքին, հարազատներին, բոլոր ժամանակների ուսանողներին։ Վստահ եմ՝ մեծ կորուստ ունեցավ նաև բժշկական համայնքը։ Գեորգի Պողոսյանը ոչ միայն տաղանդավոր բժիշկ էր, այլև իր հայրենիքի ճակատագրով մտահոգ մտավորական։ Գեորգի Կիմիչի հիշատակը վառ կմնա նրան ճանաչողների սրտերում»։
Գեորգի Պողոսյանը մահացել է ապրիլի 4-ին։