Ադրբեջանական SOCAR-ը Հայաստան կտեղափոխի շուրջ 150 մլն խմ գազ
SOCAR-ի ու «Газэкспорт»-ի միջև կնքված կարճաժամկետ պայմանագրով Ադրբեջանի տարածքով Վրաստան ռուսական գազի տարանցման ընդհանուր ծավալը կկազմի մինչև 150 միլիոն խորանարդ մետր:
«Մարտին ռուսական կողմի հետ պայմանագիր է կնքվել մեկ ամիս ժամկետով Վրաստան ռուսական գազի տարանցման մասին: Համաձայնագիրը նախատեսում է ռուսական գազի տեղափոխում Վրաստան մինչև 150 միլիոն խորանարդ մետր», - ասել է SOCAR-ի (Ադրբեջանի պետական նավթային ընկերություն) միջոցառումների և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի տեղակալ Իբրահիմ Ախմեդովը, գրում է Ինտերֆաքսի ադրբեջանական ծառայությունը
Ավելի վաղ «Գազպրոմ էքսպորտ»-ը հաղորդել էր, որ մարտի 16-ին SOCAR-ի հետ կնքվել է կարճաժամկետ պայմանագիր՝ Ադրբեջանի տարածքով Վրաստան ռուսական գազի տեղափոխման համար, որտեղից այն պետք է մատակարարվի Հայաստանի սպառողներին։
«Հայաստանին ռուսական գազի մատակարարումը ժամանակավորապես կիրականացվի Ադրբեջանի միջոցով` կապված Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս գազատարի (որի միջոցով մատակարարումները Ռուսաստանից Վրաստանով անցնում են Հայաստան) նորոգելու հետ կապված: Դրանց ավարտից հետո նախորդ երթուղով գազը կտեղափոխվի Ռուսաստանի Դաշնության և Վրաստանի սահմանով», - հայտնել էր «Գազպրոմ էքսպորտ»-ը։
Նշվում է, որ 2020 թվականին Գազպրոմը Հայաստանին մատակարարել է 2,209 միլիարդ խորանարդ մետր գազ, 2021 թվականի հունվարին մատակարարումներն աճել են 9%-ով՝ մինչև 310 մլն խմ:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին