Միքայել Մինասյան. Իսկ թե ինչու դավաճան վիժվածքը մեռելոցը հայտարարեց աշխատանքային օր, շատ պարզ է
Սուրբ աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը գրում է.
«Անտեսված մեռելոցը կամ խլված կյանքը
Այսօր ննջեցյալների հիշատակի օրն է։ Մինչդեռ այսօր անարգված է և՛ նրանց գերեզմանը, և՛ մեր վիշտը։ Դավաճանների այս իշխանությունը մեզանից խլեց մեր սիրելիների աճյունը խնկարկելու հնարավորությունը։ Եվ հետո, ինչպե՞ս հարգել հուղարկավորվածների հիշատակը, երբ ողջերն են արդեն մեռել։
Այո, իրականում բոլորս ենք մեռել։ Մեռել ենք, որովհետև մեր աչքի առաջ զոհեցին հերոս տղերքին ու հանձնեցին հայրենիքը։ Մեռել ենք, որովհետև տեսել ենք հայրերի շիրիմների առջև ծնկած փոքրիկներին, որդիներին գերեզմաններին պառկած ծնողիներին։
Մեռել ենք, որովհետև այդ ամենը տեղի է ունեցել ու շարունակում է մեր աչքի առջև։ Երկու տարի առաջ մեզ փորձում էին համոզել, թե արցախյան համակարտության ընթացքում ընկած տղերքը զոհվել են «հանուն ոչնչի», հիմա գործնականում ապացուցեին՝ ինչ է նշանակում «հանուն ոչնչի» մեռնելը։ Այլևս չկան ո՛չ տղերքը, ո՛չ էլ հայրենիքը, որի համար նրանք գնացին զոհողության։ Մեռել են վանքները, մեռել է Արցախը, պետությունը, Սփյուռքը, պայքարելու ձգտումն ու հույսը։
Որպես քրիստոնյա ժողովուրդ, մենք հավատում ենք անմահությանը, իսկ երեկ շնորհավորում էինք Հարությունը։ Իսկ ինչ է Հարությունը, եթե ոչ՝ հաղթանակ մահի նկատմամբ։ Բայց կա մի կարևոր հանգամանք. որպեսզի հարություն առնես (սկսես վերածնվել), պետք է ընդունես, որ մեռել ես։
Մինչդեռ այսօր մենք որքան ուժ ունենք չենք ցանկանում ընդունել՝ ո՛չ մահը, ո՛չ կորուստը, ո՛չ մեր պետության ու զինվորի կանխամտածված սպանությունը, հասարակության հավաքական ինքնասպանությունը։
Եվ հետևաբար այսօրվա խորհուրդն է. մենք կվերածնվենք, եթե ընդունենք մահը։ Մենք նոր շունչ կստանանք, եթե խոստովանենք, որ մահացել ենք։ Նույնիսկ նրանք, որ դեռ ողջ են։ Նույնիսկ նրանք, որ անգիտակից երջանկությամբ չեն տեսնում այս մղձավանջը, պարտությունը, կորուստն ու համազգային խայտառակությունը։
Հ.Գ. Իսկ թե ինչու դավաճան վիժվածքը մեռելոցը հայտարարեց աշխատանքային օր, շատ պարզ է։
Նա «փակեց» գերեզմանները, որ ոչ ոք չհասկանա. նա հայրենազրկեց մի ամբողջ ազգ և սպանեց մի ողջ սերունդ ու այսօր ամեն ինչ անում է, որ մահը չընկալեն, չսգան ու չգիտակցեն։ Որովհետև եթե գիտակցենք ու հասկանանք մահը, ապա դրանից հետո չի լինի նա և կլինի վերածնունդ։ Քանի դեռ նա կա, չկա ո՛չ անցյալ, ո՛չ ապագա։ Իսկ մենք դատապարտված կլինենք ապրել դավաճանի հետ և դավաճանի սարքած դժոխքում»։
Հարակից հրապարակումներ`
- Այս տարի պետք էր հրաժարվել նման գործելաոճից. Արշակ եպիսկոպոսը՝ Մեռելոցն ոչ աշխատանքային չհայտարարելու մասին
- Մեռելոցը՝ Հայոց նահատակաց. «Ձեզ բացակա չենք դնի»
- Թո՞ւրքն է Արամ Ա ին ստիպել նիկոլին շնորհավորի ու անվանի սիրելի. Գեղամ Նազարյան
- Անկախ աշխատանքային և ոչ աշխատանքային լինելուց՝ տաղավար տոնի հաջորդ օրը մեռելոց է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան