Պուտինը օրենք է ստորագրել, որը թույլ է տալիս նրան կրկին առաջադրվել նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել, որը, ի թիվս այլնի, նրան իրավունք է տալիս կրկին առաջադրվել նախագահի պաշտոնում: Փաստաթուղթը հրապարակվել է երկուշաբթի օրը իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետային պորտալում: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։
Ռուսաստանի Դաշնության Սահմանադրության նոր դրույթներից մեկի համաձայն` այն ժամկետների թվի սահմանափակումը, որի ընթացքում միևնույն անձը կարող է զբաղեցնել Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը, կիրառվում է ներկայիս պետության ղեկավարի վրա` առանց հաշվի առնելու հաշվի առնել նրա նախորդ նախագահական ժամկետները: Այսպիսով, այս նորմը թույլ է տալիս ներկայիս պետության ղեկավարին Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը զբաղեցնել ևս երկու ժամկետով:
Փաստաթղթով սահմանվում է, որ երկրի նախագահ կարող է ընտրվել Ռուսաստանի Դաշնության առնվազն 35 տարեկան քաղաքացի, որը երկրում մշտապես բնակվել է առնվազն 25 տարի։
Փաստաթուղթը նոյեմբերին Պետդումա էին ներկայացրել պատգամավորներ Պավել Կրաշենիննիկովը և Օլգա Սավաստյանովան, ինչպես նաև Դաշնության խորհրդի անդամ Անդրեյ Կլիշասը:
Հարակից հրապարակումներ`
- ՌԴ Պետդուման օրենք ընդունեց, որը Պուտինին իրավունք է տալիս կրկին առաջադրվել նախագահի պաշտոնում
- Պուտինը համաձայնել է զրոյացնել իր նախագահական ժամկետը, եթե ՍԴ-ն աջակցի դրան
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում