Ճապոնացիների գրեթե 60%-ը պաշտպանում է վարչապետ Սուգայի հրաժարականը
Ճապոնիայի բնակիչների գրեթե 60%-ը կողմ է, որ երկրի վարչապետ Յոսիհիդե Սուգան անմիջապես կամ սեպտեմբերին հրաժարական տա, երբ լրանա իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունում նրա ղեկավարման լիազորությունները: Դա ցույց են տալիս ապրիլի 2-4-ը Yomiuri թերթի անցկացրած համապետական հեռախոսային հարցման տվյալները, որը հրապարակվել է այսօր, գրում է Tass-ը։
Հարցմանը մասնակցել են 18-ից 75 տարեկան ավելի քան հազար ճապոնացի ընտրողներ, որոնք որոշվել են պատահական համակարգչային ընտրությամբ:
Հարցվածների 12%-ը կողմ է վարչապետի անհապաղ հրաժարականին: 47%-ը կարծում է, որ նա պետք է պաշտոնը լքի սեպտեմբերին՝ իշխող կուսակցության առաջնորդի իր լիազորությունների ավարտից հետո: Կուսակցությունն ունի մեծամասնություն խորհրդարանում։
Յոսիհիդե Սուգան վարչապետի պաշտոնը ստանձնեց անցած սեպտեմբերին՝ իր նախորդի՝ Սինձո Աբեի՝ առողջական նկատառումներով հանկարծակի հրաժարականից հետո: Առայժմ Սուգան կառավարության ղեկավարի պաշտոնում հանդես է գալիս միայն մինչև սեպտեմբեր, երբ պետք է կայանան իշխող կուսակցության ղեկավարի հաջորդ նշանակված ընտրությունները: Գործող վարչապետը այն շահելու լավ շանսեր ունի, սակայն, ըստ Yomiuri թերթի, նրա դիրքերը թուլանում են բնակչության աճող դժգոհության պատճառով` համաճարակի դեմ պայքարում նկատելի հաջողությունների բացակայությունից և պատվաստումների ցածր տեմպերից:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում