Ադրբեջանն ու Թուրքիան կանցկացնեն հերթական համատեղ զորավարժությունները
Ապրիլի 6-ին Ադրբեջանի և Թուրքիայի բանակների կապի զորքերը կսկսեն տակտիկական ու հատուկ համատեղ զորավարժություններ, որոնք կշարունակվեն մինչև ապրիլի 8-ը։ Այս մասի գրում է kommersant.ru կայքը։
Նշվում է, որ զորավարժությունները, որոնք իրականացվելու են կապի ժամանակակից միջոցների և կառավարման ավտոմատացված համակարգերի միջոցով, իրականացնելու են զորքերի փոխգործակցության կազմակերպման, դաշտային հրամանատարաշտաբների տեղակայման և այլ գործողությունների խնդիրները։
Որտեղ ճշգրտորեն տեղի կունենան զորավարժությունները, Ադրբեջանի ՊՆ-ից չեն հստակեցրել: Թուրքիայի պաշտպանության նախարարությունը չի մեկնաբանել զորավարժությունների մասին տեղեկատվությունը:
Հիշեցնենք, որ Թուրքիայի հատուկ նշանակության ջոկատները մարտի 29-ից ապրիլի 2-ը զորավարժություններ են անցկացրել ադրբեջանական զինուժի հետ Թուրքիայի հարավ-արևմուտքում:
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանը զորավարժություններ է անցկացնում
- Զախարովա․ Ադրբեջանի զորավարժությունները տարածաշրջանում անվտանգության համար վտանգ չեն ներկայացնում
- Ադրբեջանը մարտի 15-18-ը պատրաստվում է լայնամասշտաբ զորավարժություններ անցկացնել` մինչև 10,000 զորքերի մասնակցությամբ
- Ադրբեջանի պաշտպանության նախարարը մեկնում է Թուրքիա՝ Կարսի զորավարժությունները դիտելու
- Հայաստանի հետ սահմանին մեկնարկել է Թուրքիայի և Ադրբեջանի զորավարժությունները
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան