Մշակույթ 12:58 05/04/2021 Հայաստան

ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ազատ Շերենցի ծննդյան օրն է

Այսօր դերասան, հայկական կինեմատոգրաֆիկ կատակերգության հիմնադիրներից, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ազատ Շերենցի ծննդյան օրն է՝ 1913, ապրիլի 5, Թիֆլիս։ 

Դերասանական կարիերան սկսել է 1931 թվականին՝ Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնում։ 1934-1937 թվականներին Շերենցն ուսուցանում է Մոսկվայի հայկակական թատրոն-ստուդիայում։ 1937-1968 թվականներին Շերենցն աշխատել է Լենինականի (այժմ՝ Գյումրի) թատրոնում։

1968 թվականից սկսած Շերենցը դերեր է ստանում «Հայֆիլմ» կինոստուդիայի թողարկած մի շարք կինոնկարներներում, որոնցից կարելի է նշել «Տղամարդիկ», «Մենք ենք, մեր սարերը», «Սերոբի ծառը» (ֆիլմ), «Խաթաբալան» և «Խնձորի այգին»։

armeniasputnik.am-ում կարդում ենք. «Գյումրիում են ծանոթացել ու մտերմացել հայ երկու մեծ դերասաներ Ազատ Շերենցն ու Մհեր Մկրտչյանը: Այն ժամանակ Մկրտչյանը դեռ թատերական կրթություն չուներ, և հենց Շերենցն է նրան համոզել գնալ Երևան` կրթություն ստանալու:

Երկու ընկերները նաև հետաքրքիր ու զվարճալի պատմություններով են միմյանց հետ կապված: Շերենցը, որը շատ էր սիրում մեղր, մի օր չարաշահել է այն ու իրեն վատ զգացել: Մհեր Մկրտչյանն էլ առաջարկել է ամեն միջոց գործադրել` արագ վերականգնվելու համար ու կատակել` թե եթե հայտնի դառնա ինչից ես մահացել, շատ ամոթ կլինի։

1993 թվականի դեկտեմբերի 25-ին Շերենցը մահացավ: Մհեր Մկրտչյանը զանգել ու ասել էր, որ վատ է զգում իրեն և ներկա կլինի միայն հուղարկավորությանը: Բայց չեկավ. հաջորդ օրը մահկանացուն կնքեց նաև Մհեր Մկրտչյանը»:

frunzik.com կայքում կարդում ենք. «Մհեր Մկրտչյանի և Ազատ Շերենցի ընկերությունը սկիզբ էր առել հեռավոր 1940-ական թվականներին, երբ Ֆրունզիկ-Մհերն առաջին անգամ ոտք դրեց Գյումրու թատրոնի դրամատիկական ստուդիա: Առաջիններից մեկը նրան Ազատ Շերենցը նկատեց, ով տարիքով մեծ էր և արդեն դերեր էր խաղում վարպետների թատրոնում: Քննությունից անմիջապես հետո Ազատ Շերենցը մոտեցավ երիտասարդ ստուդիականին և առաջարկեց միասին գարեջուր խմել թատրոնի դիմաց գտնվող գարեջրի կրպակում, որի մշտական հաճախորդն էր ինքը:

Խմիչքի հետ բարեկամություն չէր անում, չէր սիրում Բաքոսին ընկերակցողներին, սակայն գարեջուր էր խմում առանձնակի վայելքով, այնպես, կարծես մասնակցում էր մի մեծ ծիսակատարության: Ֆրունզիկի հետ մոտենալով կրպակին` Շերենցը կարգադրեց. «Գուգո´, մեզ երկու հատ»:

Կրպակավար Գուգոն նայեց Շերենցի կողքին կանգնած նիհարակազմ երիտասարդին, նրա դեմքին բազմած փառահեղ քթին, նրա տխուր աչքերին, լցրեց երկու մեծ բաժակ գարեջուր և դրեց վաճառասեղանին: Շերենցը վերցրեց գավաթները, հանդիսավորութ յամբ գնաց դեպի կողքի նստարանը և հրավիրեց երիտասարդ ընկերոջը:

Շերենցը խմում էր կում-կում, հեղուկը պահում էր բերանի մեջ, կարծես զգում վայելքը, ապա նոր կուլ տալիս: Ֆրունզիկ-Մհերն էլ սկսեց այդպես խմել` շուտով զգալով, որ գլուխը պտտվում է: Նա առավոտվանից ոչինչ չէր կերել, վաղ արթնացել ու շտապել էր քննության` զարմացնելով քննական հանձնաժողովի անդամներին: Քննությունից հետո նրան էր մոտեցել նույն  ստուդիան ընդունված Վարդուհի Վարդերեսյանն ու ասել.

- Ի˜նչ տաղանդավոր տղա ես դու, Ֆրունզի´կ…

Շերենցը զգաց, թե ինչ կատարվեց Ֆրունզիկի հետ և, մոտենալով կրպակավարին, թիթեղյա ափսեի մեջ դրված մի ձուկ ու մի կտոր հաց բերեց և պարտադրեց ուտել: Հենց այսպես ծնունդ առավ նրանց մեծ ընկերությունը...…

Դասերից ու փորձերից հետո Ազատ Շերենցը նստում էր թատրոնի դիմաց դրված նստարանին և սպասում ընկերոջը: Հետո գնում էին Ազգուշի հայտնի հացի խանութը, որտեղ միշտ էլ սիրով էին դիմավորում Շերենցին ու Ֆրունզիկին: Այս հացի խանութում երկուսին տաք-տաք մատնաքաշով էին հյուրասիրում, հետո մի հաց փաթաթում և դնում Շերենցի թևատակին, որ տուն տանի: Երբեմն միասին գնում էին Շերենցի տուն, ուր դռների մոտ դիմավորում էր նրա կինը` Քնարիկ Երանոսյանը` գյումրեցի նշանավոր ազնվականներից մեկի դուստրը, ով քաղաքի առաջին «դասական» երաժիշտներից մեկն էր (դաշնամուր էր նվագում, խմբավարության դասեր տալիս)...…

Ներկայացումներից հետո ևս հաճախ գալիս էին Շերենցի տուն: Ու Ֆրունզիկը մնում էր այստեղ գիշերելու, որովհետև Քնարիկը միշտ համեղ մրգանուշներով թեյ էր հյուրասիրում: Երբ Մհեր Մկրտչյանը տեղափոխվեց Երևան, ընդունվեց Սունդուկյանի անվան թատրոն և Թատերական ինստիտուտ, Շերենցը իրեն մենակ ու լքված զգաց: Գիտեր, որ իր ընկերը լավ չի ապրում, որ հանրակացարանում երբեմն քուն է մտնում քաղցած...… Սիրտը մղկտում էր, գլուխն առնում էր ձեռքերի մեջ ու մտածում, թե ինչպես օգնի ընկերոջը: Ու երբեմն-երբեմն Քնարիկը մեծ պայուսակի մեջ շարում էր մրգանուշներ, տաք հաց, թխվածք ու Շերենցի հետ ճանապարհում Երևան: Մհեր Մկրտչյանը պատմում էր, որ երբեմն դուրս էր գալիս ինստիտուտից, տեսնում էր հնամաշ ճամպրուկով Շերենցին, ով խեղճ-խեղճ հայացքով նայում էր իրեն, ապա գրկում, համբուրում...…

Շուտով Մհերը նշանավոր անուն դարձավ, սկսեց նկարահանվել ոչ միայն հայկական, այլև ռուսական ֆիլմերում, ստացավ այն ժամանակների համար անհավանական հոնորարներ: Հիմա արդեն հերթն իրենն էր` ընկերոջն օգնելու: Շերենցն ու կինը լավ էին վաստակում, սակայն Ֆրունզիկ-Մհերը հաճախ գնում էր Լենինական, իր հետ տանում այն ամենը, ինչը չկար այնտեղ... Նստում էին Շերենցի տան հյուրասենյակում և մինչև լույս զրուցում` երբեմն էլ նիրհելով թախտին...…

1960-ականների վերջերին Քնարիկ Երանոսյանը հրավեր ստացավ Թաթուլ Ալթունյանից` աշխատելու Հայաստանի երգչախմբային ընկերությունում: Տեղափոխվեցին Երևան: Ֆրունզիկ-Մհերի ուրախությանը չափ ու սահման չկար. Շերենցը հիմա արդեն ամեն օր իր հետ է, իր կողքին: Սակայն նա ցավ էր ապրում` տեսնելով, թե ինչպես էր հալումաշ լինում ընկերն առանց թատրոնի: Երևանում թատրոնները քիչ էին. Սունդուկյանի անվան թատրոնում Աճեմյանը հրաժարվեց ընդունել Շերենցին` վախենալով, որ հերթական անգամ իրեն կմեղադրեն Ակադեմիական թատրոնը գյումրեցիներով «լցնելու» մեջ:

Զավեն Տատինցյանը Ազատ Շերենցին առաջարկեց աշխատել Պատանի հանդիսատեսի թատրոնում, սակայն նա մերժեց` մտքում փայփայելով Սունդուկյանի թատրոն գնալու երազանքը: 1969-ին սկսվեցին «Չախ-չախ թագավորը» ֆիլմի նկարահանման աշխատանքները: Սովորական մի օր Ազատ Շերենցը Մհեր Մկրտչյանի, Լևոն Ներսիսյանի, Հովհաննես Շիրազի, Վաղինակ Մարգունու, Նշան Մուրադյանի և Հովհաննես Ավագյանի հետ նստած էր «Երևան» հյուրանոցի նշանավոր բացօթյա սրճարանում:

Մոտեցավ կինոբեմադրիչ Էռնեստ Մարտիրոսյանը, ով պիտի սկսեր «Չախ-չախ թագավորի» նկարահանման աշխատանքները: Երկար նայեց Ազատ Շերենցին, ապա Մհեր Մկրտչյանին հարցրեց, թե ո՞վ է այդ ինքնատիպ արտաքինով, հսկայի նման մարդը: Մհերը, հասկանալով Էռնեստի հարցի իմաստը, ասաց.

- Կարող ես հրավիրել քեզ մոտ նկարահանվելու, մաքրամաքուր դերասան է, անկեղծ, անխառը... Շերենցի տեսակը մեր կինոյում չկա:

Մի քանի օրից Շերենցը հաստատվեց Ջրաղացպան-թագավորի դերում...

Տարիներ անց Մհեր Մկրտչյանի նախաձեռնությամբ Ազատ Շերենցը նկարահանվեց «Մենք ենք, մեր սարերը»  ֆիլմում` ստեղծելով հայկական կինոյի պատմության ամենանշա նավոր կերպարներից մեկը: Հրանտ Մաթևոսյանն այնքան էլ գոհ չէր ֆիլմից, սակայն մշտապես բարձր գնահատելով դերասանական համախաղը` առանձնացնում էր Ազատ Շերենցին…

Երևանում ևս Մհերն ու Շերենցն անբաժան էին: Մի անգամ Շերենցը բողոքում է, որ տեսողությունը վատացել է, ակնոցը փոխելու անհրաժեշտություն կա: Մհերը նրան տանում է բժշկի մոտ: Մի քանի ակնոց է փորձում Շերենցը, սակայն դրանցից ոչ մեկն իրեն հարմար չի լինում: Մհերը վերցնում է Շերենցի հին ակնոցը, մաքրում, ապա տալիս ընկերոջը:

- Ա´յ, շատ ապրես, Ֆրո´ւնզ ջան, էս ակնոցն ամենալավն է,- ուրախացած ասում է Շերենցը:
- Շերե´նց, ժամը քանի՞սն է,- մի օր հարցրել է Մհեր Մկրտչյանը:

- Հիմա՞,- հարցին հարցով պատասխանել է Ազատ Շերենցը: 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:03
Պտղնի գյուղում տղամարդը մարտական նռնակով զինված սպառնում էր այն պայթեցնել
Նոյեմբերի 25-ին, ժամը 20։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և...
Աղբյուր` Panorama.am
22:31
Թուրքիայում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի Մալաթիայի շրջանում 4․6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այդ մասին հաղորդում է Թուրքիայի կառավարությանը կից՝ արտակարգ իրավիճակների...
Աղբյուր` Panorama.am
22:15
24-ամյա վարորդը «Նիվա»-ով բախվել է կովին և հայտնվել ձորակում
 Նոյեմբերի 25-ին, ժամը 18։20-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 24-ամյա Ռուդիկ Դ․-ն իր վարած «ՎԱԶ 21214» (Նիվա) մակնիշի...
Աղբյուր` Panorama.am
21:58
Ի պատասխան ՌԴ-ին հարվածելու ՆԱՏՕ-ի կոմիտեի ղեկավարի խոսքերին՝ ՌԴ ԱԳՆ-ն Միջուկային նոր դոկտրինն է հիշեցրել
Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «ՌԻԱ Նովոստի»,-ին մեկնաբանել է Ռուսաստանին կանխարգելիչ...
Աղբյուր` Panorama.am
21:15
Երևանի «Գլենդել հիլզ»-ում 14 հարկանի 2 շենքեր հոսանքազրկվել են 6 բնակիչները հայտնվել են 90-ականների գրկում
 Նոյեմբերի 25-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Երևանում։ Երևանի քաղաքապետարանի հարևանությամբ գտնվող «Գլենդել հիլզ» թաղամասի...
Աղբյուր` Panorama.am
20:50
Լարսը փակ է
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում տեղացող առատ ձյան պատճառով Խաչի լեռնանցքը երկու ուղղություններով բեռնատարների...
Աղբյուր` Panorama.am
20:35
Մամուլի ազատության առումով Վրաստանը հետ է մնում Հայաստանից
Մամուլի ազատության առումով Հայաստանը Վրաստանից բարվոք վիճակում է: Aliq.ge-ի փոխանցմամբ, այդ մասին են վկայում «Լրագրողներ առանց...
Աղբյուր` Panorama.am
20:22
Սիսիանի, Գորիսի տարածաշրջանում և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է
Նոյեմբերի 25-ին՝ ժամը 19։30-ի դրությամբ, Արագածի տարածաշրջանում ձյուն է տեղում, իսկ Վայքի, Սիսիանի, Սպիտակի և Գուգարքի տարածաշրջաններում՝...
Աղբյուր` Panorama.am
20:10
Սիրային քառանկյունի. երբ մարզաշապիկների փոխարեն փոխանակվում են կանանցով
Մադրիդի «Ռեալի» բրազիլացի պաշտպան Էդեր Միլիտաոն պատրաստվում է ամուսնանալ իր ընկերուհու՝ Թաինա Կաստրոյի հետ։ Արմսպորտի փոխանցմամբ՝...
Աղբյուր` Panorama.am
19:56
Կարեն Անդրեասյանը պարբերաբար իրականացրել է անօրինական գործողություններ․ ՀՀ Դատավորների միություն
ՀՀ Դատավորների միությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Բազմիցս արձանագրվել է, որ Կարեն Անդրեասյանը, որպես քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
19:45
Հրդեհ՝ Կոթի գյուղում
Նոյեմբերի 25-ին, ժամը 15:14-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոթի գյուղում...
Աղբյուր` Panorama.am
19:28
Մերձավան բնակավայրի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանն ազատ է արձակվել
Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանն ազատ է արձակվել: Ավելի ուշ, արդեն, հայտնի դարձավ, որ Մհեր...
Աղբյուր` Panorama.am
19:18
Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում խորհրդակցություն է տեղի ունեցել
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել է ՀՀ 2024 թվականի 9 ամիսների պետական...
Աղբյուր` Panorama.am
19:06
Թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով բերման են ենթարկել ՔՊ երիտթևի անդամ, Շրջակա միջավայրի նախարարության աշխատակցին
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 11-ին օպերատիվ միջոցառում է իրականցվել, որի արդյունքում քրեական ոստիկանության Երևան քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
18:54
Հովիկ Աղազարյանը դեռ վայր չի դնի մանդատը. նա հարցեր ունի պարզելու
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը որոշել է դեռ վայր չդնել մանդատը։ Նա այս մասին ասել է Sputnik...
Աղբյուր` Panorama.am
18:42
ԿԳՄՍՆ-ն մասնագիտական վերլուծություն է իրականացրել Գոռ Վարդանյանի «Կայսրության թևեր» ֆիլմի վերաբերյալ և դիմել Դատախազություն
Հաշվի առնելով Գոռ Վարդանյանի «Կայսրության թևեր» բազմասերիանոց ֆիլմի առնչությամբ ստացված ահազանգերը՝ ՀՀ կրթության, գիտության,...
Աղբյուր` Panorama.am
18:30
Ինչո՞ւ է իջեցվել Կառավարության շենքի վրա տեղադրված ՀՀ դրոշը
Կառավարության շենքի վրա տեղադրված դրոշը իջեցվել է հերթական անգամ այն փոխարինելու նպատակով։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:13
ԱՄՆ-ում թուրքական ներդրումները կգերազանցեն 16 մլրդ դոլարը 2024-ի տարեվերջին
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կացնահարություն Արագածոտնում
ՆԳՆ ոստիկանության Արագածոտնի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն  նոյեմբերի 22-ի ժամը 20.32-ին  հաղորդում է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
17:52
Ովքեր են միացել տրանսպորտի թանկացման դեմ պայքարին
Հայտնի մտավորական գործիչները և գիտության ոլորտի ներկայացուցիչները միացել են քաղաքային տրանսպորտի թանկացման դեմ պայքարին։ «Մայր...
Աղբյուր` Panorama.am
17:42
Փաշինյանի անցկացրած Արևմտյան Հայաստան-«Արևմտյան Ադրբեջան» զուգահեռը բազմաթիվ վտանգներ պարունակող երևույթ է. Պատմաբան
««Արևմտյան Ադրբեջան» եզրույթը նոնսենս է, պահանջատիրական, անհիմն, մարտահրավեր նետող մի եզրույթ է, որն ուղղված է և որպես սպառնալիք է հանդիսանում ներկա հայկական պետականությանը»
Աղբյուր` Panorama.am
17:30
Արարատ Միրզոյանը չի մասնակցի ՀԱՊԿ արտգործնախարարների հանձնաժողովի նիստին
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը
Աղբյուր` Panorama.am
17:30
ՀՀ-ին վերադարձվել է շուրջ 4 միլիարդ դրամի գույք, 1 միլիարդ դրամ
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով
Աղբյուր` Panorama.am
17:22
Գեղարքունիքի մի քանի համայնքներում մեկ օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ....
Աղբյուր` Panorama.am
17:15
Թմրանյութը մաքսանենգ ճանապարհով ներկրել և իրացնում էին. երկու անձ կալանավորվել է
Քրեական ոստիկանության Թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, նոյեմբերի...
Աղբյուր` Panorama.am
17:11
Ռուսական պերինատալ կենտրոնում ատամներով երկու երեխա է ծնվել
Ռյազանի պերինատալ կենտրոնի բժիշկները կարճ ժամանակում երկու անգամ բախվել են հազվագյուտ երեւույթի՝ հաստատության պատերի ներսում ծնվել են ատամներով...
Աղբյուր` Panorama.am
16:46
Սպերցյանի գործակալը բանակցություններ է վարել Ա սերիայի ակումբի հետ
Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կարող է կարիերան շարունակել իտալական Ա Սերիայում։ RB...
Աղբյուր` Panorama.am
16:40
Ռոբսոնի դեմ քրեական գործ է հարուցվել
Սոչիում ապրող ազգությամբ հայ գործարար Ռուբեն Թաթուլյանի, որն առավել հայտնի է որպես քրեական  հեղինակություն՝ Ռոբսոն անունով, քրեական գործ է...
Աղբյուր` Panorama.am
16:32
Հայաստանը չի մասնակցի նոյեմբերի 28-ին Աստանայում կայանալիք ՀԱՊԿ միջոցառումներին
Հայաստանը չի մասնակցի նոյեմբերի 28-ին Աստանայում կայանալիք ՀԱՊԿ միջոցառումներին, սակայն դեմ չէ ծրագրված փաստաթղթերի ընդունմանը։ Ռիա նովոստիի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները
12:29 25/11/2024

Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}