Շատերը չեն հասկացել, թե ինչ է բարբաջել Մակունց-խանումը․ Ա․ Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․
«Թուրքադիզայն ուսապարկերի պահեստապետ, որպես դեսպան շուտով ԱՄՆ արտահանվող մայր-ուսապարկ Լիլիթ Մակունցը այսօր Աժ-ում առաջին հայացքից մի խուճուճ բան է ասել հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ. «Թեկուզ փոքր քայլերով Թուրքիայի մոտեցման վերանայումը կարող է հիմք հանդիսանալ նաև Հայաստանի համար»։
Շատերը չեն հասկացել, թե ինչ է բարբաջել Մակունց-խանումը: Թարգմանեմ ուղիղ տեքստով, որ աչքներդ բացվի:
Սույն խանումն ասում է. «Թուրքեր ջան, էս քանի վախտը մի քիչ ձեզ զուսպ պահեք հայերի հանդեպ, մի թեթև «բարիացեք», որ մենք, մանկուրտներս, կարողանանք նորմալ կուտ տանք նրանց՝ ձեզ հետ «բարեկամանալու» ուղղությամբ»:
Ահա այսպիսի մանկունց մանկուրտ Մակունց...»։