Արցախի ՄԻՊ. Տեղահանված բնակչության աջակցության ծրագրերը իրենց հիմքում պետք է ունենան արդարության և հավասարության տարրերը
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է բնակչությանը տրվող սոցիալական աջակցության պետական քաղաքականության վերաբերյալ որոշ նկատառումներ։
Նա գրում է.
«.Սոցիալական աջակցությունից օգտվելու իրավունք վերապահող փաստաթղթերի ներկայացման ժամկետային սահմանափակում պարունակող ծրագրերը պետք է զերծ լինեն տեխնիկական խոչընդոտների կամ օբյեկտիվ այլ պատճառներով ժամկետը բաց թողնելու դեպքում ծրագրից դուրս թողնելու մոտեցումներից: Նման յուրաքանչյուր դեպքում պետական մարմինները պետք է ապահովեն ժամկետը բաց թողնելը հարգելի ճանաչելու պահանջ ներկայացնելու իրավական հնարավորություն և անհրաժեշտ աջակցություն ցուցաբերեն այդ իրավունքի պատշաճ իրացման համար:
. Տվյալների բազաների անբավարարությունը չպետք է պատճառ հանդիսանա շահառուների դիմումները և սոցիալական աջակցություն տրամադրելը մերժելու համար, յուրաքանչյուր անհատական դեպքում պետք է միջոցներ ձեռնարկվեն առկա խնդիրները պարզելու և դրանք վերացնելու ուղղությամբ:
.Պետք է ներդրվի հետադարձ կապի գործուն մեխանիզմ, որը կապահովի անճշտությունները սեղմ ժամկետներում շտկելու հնարավորություն:
.Պետք է արդյունավետ աշխատանք տարվի սոցիալական ծրագրերի մատչելիությունը ապահովելու, դրանց նպատակները, շահառուների շրջանակը որոշելու եղանակները, ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ վարքագիծը հանրայնացնելու ուղղությամբ՝ ոչ բավարար իրազեկվածության պատճառով ծրագրի լրիվությունը խախտելու դեպքերը բացառելու համար:
. Տեղահանված բնակչությանը տրամադրվող աջակցության բոլոր ծրագրերը իրենց հիմքում պետք է կրեն արդարության և հավասարության տարրերը, լինեն միմյանց հավասարակշռող և յուրաքանչյուր ծրագրի շահառուի շահերը կլանող՝ բացառելով խտրականության որևէ դրսևորում»։
Հարակից հրապարակումներ`
- 2020-ին Արցախի ՄԻՊ աշխատակազմը ստացել է 377 դիմում` 481 անձի կողմից
- Արցախի ՄԻՊ. Խիստ անհրաժեշտություն է տեղահանված, հարազատի կորստի ցավով ապրող մարդկանց նկատմամբ սրտացավ վերաբերմունքը
- Արցախի ՄԻՊ. Կարմիր շուկա-Ստեփանակերտ ճանապարհին արձանագրված միջադեպի վերաբերյալ պետք է իրականացվի պատշաճ քննություն
- Գեղամ Ստեփանյան. Հենց այս հստակ գիտակցումով ստանձնում եմ Արցախի ՄԻՊ պաշտոնը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան