Ինքնահռչակ ԴԺՀ-ն հավանական է համարում Կիևի լայնամասշտաբ հարձակումը Դոնբասի վրա
Ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետության (ԴԺՀ) ղեկավար Դենիս Պուշիլինը չի բացառել Կիևի կողմից Դոնբասի վրա լայնամասշտաբ հարձակման հնարավորությունը՝ նշելով, որ «Ուկրաինան դրա համար ամեն ինչ պատրաստել է»:
«Ուկրաինան ունի այդպիսի ֆիզիկական, տեխնիկական հնարավորություններ: Ուկրաինան դրա համար ամեն ինչ պատրաստել է: Արդյո՞ք կտրվի այդ վճռական հրամանը, որն աղետալի կլինի ամբողջ Ուկրաինայի համար, կտեսնենք», - ասել է նա «Россия 24»-ի եթերում:
Ավելի վաղ Պուշիլինը նշել էր, որ տարածաշրջանում իրավիճակի սրման ֆոնին ԴԺՀ-ն հաշվարկում է բոլոր հնարավոր սցենարները:
Ինչպես գրում է Ria-ն, 2014թ․-ի ապրիլին Ուկրաինայի իշխանությունները ռազմական գործողություններ սկսեցին ինքնահռչակ Լուգանսկի և Դոնեցկի ժողովրդական հանրապետությունների դեմ, որոնք անկախություն հռչակեցին 2014-ի փետրվարին՝ Ուկրաինայում տեղի ունեցած պետական հեղաշրջումից հետո: ՄԱԿ-ի վերջին տվյալների համաձայն` հակամարտության զոհ է դարձել շուրջ 13 հազար մարդ:
Դոնբասում իրավիճակի կարգավորման հարցը քննարկվում է, մասնավորապես, Մինսկի շփման խմբի հանդիպումների ժամանակ, որը 2014-ի սեպտեմբերից արդեն ընդունել է հակամարտության ապաէսկալացիայի երեք փաստաթուղթ: Սակայն հակամարտության կողմերի միջև զինադադարի պայմանագրերից հետո կրակոցները շարունակվում են:
Հարակից հրապարակումներ`
- ԵՄ-ն մտահոգված է Ուկրաինայի սահմանների մոտ ռուսական զորքերի քանակի աճով
- Կրեմլը խոստացավ լրացուցիչ միջոցներ ձեռնարկել հարևան երկրներում ՆԱՏՕ-ի ուժերի ուժեղացման դեպքում
- Հայաստանը ԵԱՀԿ-ում մինչև վերջին օրն արգելափակել էր Ուկրաինայի դիտորդական առաքելության մանդատի հաստատումը
- Ուկրաինացի զինվորականները վարժանքներ են անցկացրել Ղրիմի հետ սահմանին
- Ստոլտենբերգ. ԵՄ-ն և ՆԱՏՕ-ն ի վիճակի չեն առանձին հաղթահարել Ռուսաստանից եկող մարտահրավերներին
- Դոնբասում ուկրաինացի զինվորականները բերվել են լրիվ մարտական պատրաստության վիճակի
- Ուկրաինայի հակամարտության կողմերը միմյանց մեղադրել են հրադադարը խախտելու մեջ
- Թուրքիան սկսել է Ուկրաինայի համար Բայրաքթար անօդաչու թռչող սարքերի հավաքումը
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում