Գովազդ՝ Էրդողանի Շուշի կատարելիք այցին նախապատրաստվելու համար
Կովկասում և Ղարաբաղում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի սադրիչ քաղաքականության շրջանակներում, հայտարարել է, որ նա Ռամադանից (մահմեդական ծոմ պահելու ամիս) հետո կմեկնի Շուշի քաղաք: Բաքվի ԶԼՄ-ներն ակտիվորեն գովազդում են այցը։ Այս մասին գրում է իրանական Pars Today-ը։
«Վերջերս «Ատլաս» հետազոտական կենտրոնի տնօրեն Ալխան Շահին Օղլուն Բաքվի լրատվամիջոցներին հայտնեց, որ Էրդողանի այցը Շուշի անհրաժեշտ է Ադրբեջանի ինքնիշխանությունն ամրապնդելու համար:
Ավելի վաղ, թյուրքալեզու երկրների վերջերս կայացած գագաթնաժողովում, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկնել էր իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Շուշի մեկնելու ցանկությունը:
Միևնույն ժամանակ, Ադրբեջան Ազար Թաջ պաշտոնական լրատվական գործակալությունը հաղորդում է Շուշիի վերանորոգման և վերակառուցման գործընթացում առաջընթացի մասին, իսկ ոչ պաշտոնական լրատվամիջոցները հայտնում են նաև քաղաքում հյուրանոցների կառուցման նախագծերի մշակման մասին։
Շուշիում նախատեսվում է կառուցել 12 հինգաստղանի հյուրանոցներ, որից մեկը կրելու է «Ղարաբաղի հաղթանակը» անունը: Բաքվի ԶԼՄ-ները հյուրանոցի մակետից լուսանկրաներ են հրապարակել, որոնցում երևում է, որ մուտքի վերևի մասում, կենտրոնում տեղադրված են Թուրքիայի և Իսրայելի դրոշները, իսկ Ադրբեջանի և Պակիստանի դրոշները գտնվում են դրանց կողքին։
Նախկինում տարածվել էին լուրեր՝ տարածաշրջանի ժողովրդագրական և կրոնական համատեքստը փոխելու թուրքական ծրագրերի մասին:
Բաքվի պաշտոնյաները և ԶԼՄ-ները հայտարարել են նաև, որ այս տարածքների վերակառուցումը կվստահվի հրեական և իսրայելական ընկերություններին` «խելացի քաղաքներ և գյուղեր» ստեղծելու համար»,- գրում է կայքը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին