Իրանը հրաժարվում է բանակցել Միացյալ Նահանգների հետ
Իրանի արտգործնախարարության խոսնակ Սաիդ Խատիբզադեն ասել է, որ Իսլամական հանրապետությունը մտադիր չէ ուղղակի կամ անուղղակի բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Միացյալ Նահանգները չի վերսկսել իր մասնակցությունը Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին (միջուկային գործարք): Այդ մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Մենք Միացյալ Նահանգների հետ ուղղակի կամ անուղղակի երկխոսություն չենք ունենա այնքան ժամանակ, քանի դեռ նրանք լիովին չեն կատարել իրենց ստանձնած պարտավորությունները՝ համաձայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևի, մինչև նրանք չվերադառնան Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին մասնակից երկրների բանակցությունների սեղանին»,-ասաց Խատիբզադեն:
Միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովն ավելի վաղ ասել էր, որ Ռուսաստանը, հնարավորության դեպքում, կնպաստի միջուկային գործարքի վերաբերյալ Իրանի և ԱՄՆ-ի անուղղակի շփումներին:
Մինչ այդ հայտնի էր դարձել, որ Միացյալ Նահանգները պատրաստվում են մասնակցել իրանական միջուկային գործարքի բանակցություններին:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան