Կորեայի իշխանությունները նախազգուշացնում են երկրում COVID-19-ի չորրորդ ալիքի հնարավոր սկիզբի մասին
Կորեայի Հանրապետության առողջապահական մարմինները բնակչությանը հորդորում են խստորեն պահպանել կարանտինի պահանջները, քանի որ երկիրը կարող է հայտնվել կորոնավիրուսի համաճարակի չորրորդ ալիքի եզրին: Այս մասին գրում է «ՏԱՍՍ»-ը՝ հղում տալով երկրի առողջապահության գերատեսչության տարածած հաղորդագրությանը։
Գերատեսչությունը նշել է, որ վերջին շաբաթվա ընթացքում երկրում հիվադության նոր դեպքերի օրական թիվը ավելի քան 500 է, իսկ վիրուսի վերարտադրության մակարդակը գերազանցում է մեկը: Սա նշանակում է, որ կորոնավիրուսով վարակված յուրաքանչյուր մարդ վիրուսը փոխանցում է մեկից ավելի անձանց:
Առողջապահության նախարարությունը նախազգուշացրել է, որ եթե իրավիճակը շարունակի զարգանալ ըստ այս սցենարի, իշխանությունները ստիպված կլինեն խստացնել կարանտինային միջոցառումները՝ բարձրացնելով սոցիալական հեռավորության մակարդակը երկրում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները