Նեյմարը ցանկանում է վերադառնալ «Բարսելոնա»
Բրազիլիայի հավաքականի և ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը ցանկանում է վերադառնալ «Բարսելոնա»: Այս մասին գրում է euro-football.ru-ն՝ հղում տալով ara.cat-ին։
Նշվում է, որ ֆուտբոլիստը ցանկանում է նույն թիմում խաղալ արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի հետ, բայց ոչ թե ՊՍԺ-ում, այլ Բարսելոնայում:
Հաղորդվում է, որ Նեյմարը դադարեցրել է բանակցությունները ՊՍԺ-ի հետ նոր պայմանագրի շուրջ և արդեն տեղեկացրել է «Բարսելոնայի» ղեկավարությանը «Կամպ Նոու» վերադառնալու ցանկության մասին, որտեղ նա խաղում էր 2013-ից 2017 թվականներին:
Նեյմարի ներկայիս պայմանագիրը փարիզյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2022 թվականի ամառ:
Ընթացիկ մրցաշրջանում բրազիլացին 20 խաղում դարձել է 13 գոլի հեղինակ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները