
Վարշավայի օդանավակայանում ավելի քան 100 մարդ «ականապատման» պատճառով տարհանվել է
Ստամբուլից Վարշավա ժամանած Turkish Airlines ավիաընկերության ինքնաթիռի ավելի քան 100 ուղևորներն ու անձնակազմը տարհանվել են: kp.ru-ի հաղորդմամբ, այս մասին ապրիլի 4-ին ասել է Լեհաստանի սահմանապահ ծառայության մամուլի քարտուղարը։
Հաղորդվում է, որ այս որոշումը կայացվել է օդանավի «ականապատման» մասին ստացված հաղորդագրությունից հետո: Այս պահին փորձագետները փնտրում են հավանական պայթուցիկը:
«Օդանավը ստուգելու միջոցառումներ դեռ շարունակվում են»,- ասել է նա՝ հավելելով, որ մինչ այժմ ուղևորատար ինքնաթիռում կասկածելի առարկաներ չեն հայտնաբերվել: Միևնույն ժամանակ, հնարավոր է, որ հաղորդագրությունը կարող է լինել «անանուն կատակ»: