Բուսական յուղի միջին գնաճը Հայաստանում եղել է 62.2%.Վիճակագրական կոմիտե
Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2021թ. մարտը 2020թ. մարտի նկատմամբ) կազմել է 5.8%: Այդ մասին ասվում է Վիճակագրական կոմիտեի հրապարակած Հայաստանի սպառողական գների ինդեքսի զեկույցում:
Վիճակագրության համաձայն՝ հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2021թ. մարտին փետրվարի համեմատ սպառողական գներն աճել են 0.5-1.1%-ով և գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է մայրաքաղաքում:
Հաշվետվության մեջ ասվում է, որ 2021թ. մարտին 2020թ. մարտի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 7.4%, իսկ 2021թ. փետրվարի համեմատ 0.9% գնաճ: Դրան նպաստել են ձկան և ծովամթերքի, կաթնամթերքի, յուղերի և ճարպերի, մրգի՝ 1.6-6.9% գնաճերը:
Մրգի ապրանքախմբում դիտարկվող ժամանակահատվածում արձանագրվել է 10.9%, իսկ 2021թ. փետրվարի համեմատ`6.9% գնաճ:
Ըստ վիճակագրության՝ յուղերի և ճարպերի ապրանքախմբում 2021թ. մարտին 2020թ. մարտի համեմատ արձանագրվել է 24.6%, այդ թվում՝ արևածաղկի բուսական յուղի միջին գնաճը կազմել է 62.2%:
Շաքարի և շաքարավազի ապրանքախմբում 2021թ. մարտին նախորդ տարվա մարտի համեմատ գրանցվել է 40.9%:
Կաթնամթերք, պանիր և ձու ապրանքախմբում 2021թ. մարտին 2020թ. մարտի համեմատ գրանցվել է 16.5%: Ձվի գինը նույն ժամանակահատվածում աճել է 78.2% և 8.1%-ով:
Հրապարակված վիճակագրական տվյալներով՝ ձկան և ծովամթերքի ապրանքախմբում 2021թ. մարտին 2020թ. մարտի համեմատ արձանագրվել է 2.6%, իսկ մսամթերքի ապրանքախմբում գրանցվել է 3.4% գնաճ:
2021թ. մարտին 2020թ. մարտի համեմատ ալկոհոլային խմիչքի և ծխախոտային արտադրատեսակների ապրանքախմբում արձանագրվել է 9.2% գնաճ:
Հացի և ալյուրի գնաճը դիտարկված ժամանակահատվածում համապատասխանաբար եղել է 8.6% և 14.4%:
Բանջարեղենի ապրանքախմբում 2021թ. մարտին 2020թ. մարտի համեմատ արձանագրվել է 1.4% գնաճ, իսկ 2021թ. փետրվարի համեմատ՝ 4.7% գնանկում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան