Անկախ աշխատանքային և ոչ աշխատանքային լինելուց՝ տաղավար տոնի հաջորդ օրը մեռելոց է
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին իր տաղավար տոներին հաջորդող օրը նվիրում է հավատով ի Քրիստոս ննջածների հիշատակին։ Այսօր՝ Սուրբ Հարության տոնին հաջորդող օրը, ննջեցյալների հիշատակության օր է՝ Մեռելոցը։ Ննջեցյալների հոգու հանգստության և խաղաղության համար եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ, կատարվում է հոգեհանգստյան կարգ:
Եկեղեցին ունի հինգ տաղավար տոն` Սուրբ Ծնունդ, Սուրբ Հարություն, Պայծառակերպություն (վարդավառ), Վերափոխումն Սուրբ Աստվածածնի (խաղողօրհնեք) և Խաչվերաց։
Երևանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցու ֆեյսբուքյան էջում նշված է՝ անկախ աշխատանքային և ոչ աշխատանքային լինելուց, տաղավար տոնի հաջորդ օրը մեռելոց է։ Այսօր ժամը 10:30-ին Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցում արժանապատիվ Տեր Մատաթիա քահանա Գասպարյանի ձեռամբ կմատուցվի մեռելոցի Սուրբ Պատարագ։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի խղճուկ կառավարությունը որոշել է «պատժել» Սուրբ Եկեղեցուն և նրա հավատավոր ժողովրդին. Էդգար Ղազարյան
- Պառակտումներն ու սերմանվող ատելությունը, անհանդուրժողության ոգին նոր ցնցումների ու անկումների վտանգի առջև են կանգնեցրել մեր երկիրը. Գարեգին Երկրորդ
- Զատկական հայրապետական պատարագ՝ Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում
- Սուրբ Հարության տոն՝ ապրիլի 4-ին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան