Զելենսկին անվանել է Դոնբասում հակամարտությունը դադարեցնելու միակ միջոցը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ քննարկել է Դոնբասում անվտանգության իրավիճակի սրումը և ասել, որ Հյուսիսատլանտյան դաշինքը Դոնբասում հակամարտությունը դադարեցնելու միակ միջոցն է։ Այս մասին այսօր հայտնել է Ուկրաինայի նախագահի գրասենյակը, գրում է Ria-ն։
Հաղորդվում է, որ մարտի վերջին Ուկրաինայի անվտանգության ուժերը հայտարարեցին, որ Դոնեցկի շրջանի Շումի գյուղի մոտակայքում հրթիռակոծման ժամանակ չորս զինվոր է զոհվել, ևս երկուսը վիրավորվել են: Զելենսկին ասաց, որ շուտով իրավիճակը կքննարկի Նորմանդյան քառյակի ղեկավարների հետ (Ուկրաինա, Գերմանիա, Ռուսաստան և Ֆրանսիա): Կիևը սկսեց հայտարարել Դոնբասում իրավիճակի սրման մասին:
«Մենք ձգտում ենք բարեփոխել մեր բանակը և պաշտպանության ոլորտը, բայց միայն բարեփոխումները չեն կարող կանգնեցնել Ռուսաստանին: ՆԱՏՕ-ն Դոնբասում պատերազմը դադարեցնելու միակ միջոցն է», - ասել է Զելենսկին:
Հարակից հրապարակումներ`
- Ուկրաինան հրաժարվում է բանակցությունների համար Մինսկի հարթակից
- Ռուսաստանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները քննարկել են իրավիճակը Ուկրաինայի հարավ-արևելքում
- Մերկելը, Մակրոնը և Զելենսկին այս շաբաթ քննարկելու են Դոնբասում տիրող իրավիճակը
- Ինքնահռչակ ԴԺՀ-ն հավանական է համարում Կիևի լայնամասշտաբ հարձակումը Դոնբասի վրա
- Կիևը լայնամասշտաբ գրոհ է պատրաստում Դոնբասում
- Պուտին. Ռուսաստանը չի հրաժարվի Դոնբասից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան