«Կադիս»-ի պաշտպանը մտադիր է դատի տալ «Վալենսիա»-ի պաշտպանին
«Կադիսի» պաշտպան Խուան Կալուն մտադիր է դատի տալ «Վալենսիայի» պաշտպան Մուկտար Դիակաբիին, փոխանցում է «Գազետա.ռու»-ն։
Ֆուտբոլիստների միջև միջադեպը տեղի է ունեցել Իսպանիայի առաջնության 29-րդ տուրի հանդիպման առաջին խաղակեսում: Դիակաբին Կալուին մեղադրել է ռասիստական վիրավորանք հնչեցնելու մեջ, որի պատճառով իբր ինքը և իր թիմակիցները լքել էին խաղադաշտը: 25 րոպե անց հանդիպումը վերսկսվել է, բայց Դիակաբին չի վերադարձել խաղին:
«Ամեն ինչ վերածվեց կրկեսի: Ես դատի կտամ բոլորին, ովքեր փորձել են խաղալ իմ պատվի հետ: Իմ փաստաբանները տեղեկություններ են հավաքում: Ես կարող էի խոսել Դիակաբիի հետ և բացատրել նրան, որ ոչինչ չեմ ասել։ Ես կասեի, որ իսպանական ֆուտբոլում ռասիզմ գոյություն չունի։ Ամեն թիմում կան 5-6 խաղացողներ, որոնց մաշկի գույնն այլ է։ Ես պաշտպանում եմ բոլոր հակառասիստական միջոցառումները, բայց էլի եմ կրկնում, որ իսպանական ֆուտբոլում ռասիզմ չկա»,- թվիթերյան իր էջում գրել է Խուան Կալուն։
«Կադիսի» ֆուտբոլիստը հայտնել է, որ աջակցության խոսքեր է ստացել Չինաստանի, Աֆրիկայի ու Ամերիկայի գործընկերներից: Միևնույն ժամանակ, նա նշել է, որ ինքն ու իր ընտանիքը բազմաթիվ սպառնալիքներ են ստացել սոցիալական ցանցերում:
«Բայց ես հանգիստ եմ, քանի որ անմեղ եմ այն բանում, ինչում ինձ մեղադրում են», - ավելացրել է պաշտպանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները