Հյուսիսային Կորեան հրաժարվել է մասնակցել Տոկիոյի օլիմպիական խաղերին
Կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի պատճառով Հյուսիսային Կորեան հրաժարվել է մասնակցել օլիմպիական խաղերին, որն այս ամառ կանցկացվի Տոկիոյում, փոխանցում է «Լենտա.ռու»-ն։
Որոշումն ընդունվել է Հյուսիսային Կորեայի օլիմպիական կոմիտեի ընդհանուր ժողովի ժամանակ, որը տեղի է ունեցել մարտի 25-ին Փհենյանում: Ինչպես նշվում է, ուղևորությունը չեղյալ է հայտարարվել, որպեսզի մարզիկները պաշտպանված լինեն կորոնավիրուսի հետ կապված համաշխարհային առողջապահական ճգնաժամից:
Շաբաթ, մարտի 20-ին, Տոկիոյի Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն վերջնական որոշում է ընդունել՝ մրցույթն առանց օտար երկրպագուների անցկացնելու վերաբերյալ: Միջոցառումը նախատեսված է կանխելու COVID-19-ի տարածումը: Նշվում է նաև, որ Ճապոնիայում վախենում են, որ վիրուսի նոր շտամներ կթափանցեն կղզի։
Հարակից հրապարակումներ`
- Տոկիոյի օլիմպիական խաղերը կանցկացվեն համաճարակի պայմաններում
- Օլիմպիական կրակի փոխանցումավազքի մասնակիցը վազել է մարած ջահով
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները