Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելը, տարածաշրջանային անվտանգության և կայունության հիմնական տարրերից մեկն է
Ուկրաինայի քայլը՝ դեպի ՆԱՏՕ, տարածաշրջանային անվտանգության և կայունության հիմնական տարրերից մեկն է: Այս մասին ասել է Ուկրաինայի եվրոպական և եվրատլանտյան ինտեգրման հարցերով փոխվարչապետ Օլգա Ստեֆանիշինան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ քննարկել էր Դոնբասում իրավիճակի սրումը և ասել, որ Հյուսիսատլանտյան դաշինքը միակն է, որ կարող է դադարեցնել այնտեղ առկա հակամարտությունը:
Իր հերթին, Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն էլ հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությունը կխորացնի ներքին խնդիրները, իսկ ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների բնակիչների համար դաշինքին անդամակցելը անընդունելի հեռանկար է:
«Դոնբասում իրավիճակի սրման համատեքստում կարևոր է, որ մենք շարունակենք այս քննարկումը ՆԱՏՕ-ին անդամակցության վերաբերյալ, և դրանով հերքել Ռուսաստանի կողմից տարածվող որոշակի քարոզչական ակնարկները և մեկ անգամ ևս հաստատել, որ Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելը, տարածաշրջանային անվտանգության և կայունության, ինչպես նաև մեր երկրի կայունության հիմնական տարրերից մեկն է»,- ասել է Ստեֆանիշինան։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում