Դատարանն ընդամենն անդրադարձավ դատական ակտի ներածական և եզրափակիչ մասին․ Պ․ Պետրոսյան
Դատարանն ընդամենն անդրադարձավ դատական ակտի ներածական և եզրափակիչ մասին։ Այս մասին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում ասաց մեղադրող կողմից դատախազ Պետրոս Պետրոսյանը՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների նկատմամբ Քր․ Օր․-ի 300․1 հոդվածով քրեական հետապնդումը դադարեցնելու դատարանի որոշումը հրապարակելուց հետո։
«Դատարանը նույնիսկ չանդրադարձավ թե քրեական դատավարության ո՞ր նորմերին հղում կատարելով է քրեական հետապնդումը դադարեցրել։ Արդյո՞ք դրանք վերաբերում էին նրան, որ մենք որպես կիրառման ենթակա նորմեր հղում էինք կատարել և նշել, որ առերևույթ հակասահմանադրականության խնդիր ենք տեսել։ Հետևապես դրան կարող ենք անդրադառնալ բացառապես դատական ակտը ստանալուց և դրա պատճառաբանություններին ծանոթանալուց հետո»,-ասաց նա։
Պետրոս Պետրոսյանը նշեց նաև, որ տեղյակ չէ՝ արդյոք դատարանը որևէ հղում կատարել է սահմանադրական դատարան դիմելու մասով, թե՝ ոչ։
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Գևորգյանի նկատմամբ Քր. Օրենսգրքի 38-300.1 հոդվածով քրեական հետապնդումը դադարեցվեց
- Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ Քր. Օրենսգրքի 300.1 հոդվածի մասով քրեական հետապնդումը դադարեցվեց
- Դատարանը հրապարակում է Քր. Օր.-ի 300.1 հոդվածով քրգործը կարճելու վերաբերյալ միջնորդության մասին որոշումը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան