Ռազմական գործողությունների ամենախնդրահարույց դրվագներից էր Ջրականի զորամասի հրամանատարին, իրադարձությունների ամենաթեժ պահին, պաշտոնանկ անելը. Աբրահամյան
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը գրում է՝ Արցախի հարավում ծավալված ռազմական գործողությունների ամենախնդրահարույց դրվագներից էր Ջրականի (Ջեբրայիլ) զորամասի հրամանատարին, իրադարձությունների ամենաթեժ պահին, պաշտոնանկ անելը։
«Նպատակը, ինչպես հայտնի դարձավ ավելի ուշ, այդ ուղղությամբ ձախողումը վերջինիս վրա գցելու անհաջող փորձն էր։
Այդ օրերին, իշխանության քարոզչամեքենան ամենալկտի ստերն էր տարածում, ոչ միայն Գետաշենը, Շահումյանը «ազատագրելու» տրամաբանության մեջ, այնպես էլ ցանկացած տապալման ժամանակ արագ մեղավորներ նշանակելու և զանգվածին նրա դեմ ուղղորդելու համար։
Զորամասի հրամանատարի պաշտոնանկությունից օրեր անց, զորամասի տարածքում ադրբեջանցիների ու մեր զինծառայողների միջև թեժ մարտերից հետո զորամասի շտաբի պետի ճակատագիրը հայտնի չէ, վերջինս, եթե չեմ սխալվում, ներկայումս անհետ կորածների թվում է։
Նրան վերջին անգամ տեսնողները նշում էին, որ շտաբի պետը ոչ մի կերպ չէր համակերպվում զորամասի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնվելու հետ և մինչև վերջ պայքարել է։
Այսինքն՝ պատերազմի սկզբնական շրջանում, զ/մ-ի հրամանատարը «վերևից» խաղից հանվեց, այդ շրջանի պետական քարոզչությունն էր այդպես «պահանջում», իսկ օրեր անց, թեժ մարտերից հետո, նրա շտաբի պետը. մի խոսքով զորամասը «գլխատվեց»։
Ավելի ուշ, նույն՝ քաղաքական շարժառիթներով, խաղի մեջ մտցրեցին անձանց, որոնց պատճառով բանակի ռեզերվն անհաջող, անիրատեսական օպերացիայի արդյունքում մեծ կորուստներ կրեց։
Այդ զորամասի արդեն նախկին հրամանատարին մինչև պատերազմը աշխատանքի բնույթով առնչվել եմ, միշտ լավ տպավորություն է թողել, նվիրված զինվորական է։
Սխալներ, անշուշտ, կարող է թույլ տված լինել, բայց չեմ լսել այնպիսի խնդրի մասին, որի պայմաններում նրան շարքից հանելը անհրաժեշտություն էր։
Ենթադրվում եմ, որ օպերացիան պլանավորվել և իրականացվել է ՀՀ-ից՝ կոնկրետ քաղաքական նպատակներով։
Պատերազմից հետո չեմ տեսել, չգիտեմ ուր է, ինչով է զբաղվում։ Միայն գիտեմ, որ նրա նկատմամբ հաստատված որևէ մեղադրանք չկա, իրավական գործընթաց չի տարվում, ըստ այդմ՝ մաքուր է։
Եթե նույնիսկ քաղաքական դրդապատճառներով պրոցես սկսեն, ապա չեմ հավատում, որ նրա վրա քրեական գործ հարուցելու պատճառ կա։
Մի խոսքով, այս պատերազմը դեռ շատ հարցերի պատասխան չի տվել, բայց ժամանակը կգա, դեռ կպարզվի, թե ով, ինչ հանգամանքներում և ինչպես է նպաստել այդ ճակատում քաոսի վերածմանը և մեր պարտության սկիզբը դնելու համար»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Տիգրան Աբրահամյանը։
Հարակից հրապարակումներ`
- Տիգրան Աբրահամյան. Ի՞նչն է դրդում Փաշինյանին շարունակելու մարդկային կյանքերի ընդհատման շղթան
- Տիգրան Աբրահամյան. Սպասենք ոչ տրամաբանական զարգացումների հերթական ցիկլին
- Մեկ է՝ չե՛ք հաջողելու, տապալվելու եք ու դա շատ ցավոտ է լինելու. Տիգրան Աբրահամյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան