Վրաստանի վարչապետի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի մոտ պլանային թեստավորման արդյունքում ախտորոշվել է կորոնավիրուս: Այս մասին գրում է վրացական Առաջին ալիքը։
Ինչպես հայտարարում են վարչապետի մամուլի ծառայությունում, Իրակլի Ղարիբաշվիլին իրեն լավ է զգում, նա գտնվում է ինքնամեկուսացման մեջ և աշխատում է հեռավար ռեժիմում:
Կորոնավիրուսով վարակվելու մասին վարչապետը գրառում է արել նաև ֆեյսբուքում, ասելով, որ իրեն լավ է զգում։
ტესტირების შედეგად დამიდასტურდა კორონავირუსი. თავს კარგად ვგრძნობ, ვიმყოფები თვითიზოლაციაში და ვაგრძელებ მუშაობას დისტანციურ რეჟიმში.
Posted by Irakli Garibashvili on Tuesday, April 6, 2021