Օպերա-գալա համերգային ծրագրում կհնչեն արիաներ հայտնի օպերաներից
Ապրիլի 15-ին՝ ժամը 19։30-ին, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հրավիրում է «Արամ Խաչատրյան» համերգասրահ՝ ներկա գտնվելու Օպերա-գալա hամերգին:
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի փոխանցմամբ, կհնչեն արիաներ հայտնի օպերաներից՝ Օթելլոյի և Դեզդեմոնայի զուգերգը Ջուզեպպե Վերդիի «Օթելլո» օպերայից‚ Յագոյի արիան «Օթելլո» օպերայից‚ Մանտուան դուքսի արիան Ջուզեպպե Վերդիի «Ռիգոլետտո» օպերայից‚ Մադամ Բաթերֆլայի արիան Ջակոմո Պուչչինիի «Մադամ Բաթերֆլայ» օպերայից‚ արքայադուստր դե Բույոնի արիան Ֆրանչեսկո Չիլեայի «Ադրիանա Լեկուվրոր» oպերայից‚ Լեոնորայի արիան Ջուզեպպե Վերդիի «Ճակատագրի ուժը» օպերայից և այլն։
Նվագախմբի հետ հանդես կգան մենակատարներ Անահիտ Մխիթարյանը (սոպրանո), Ջուլիանա Գրիգորյանը (սոպրանո), Սոֆիա Թումանյանը (մեցցո-սոպրանո), Բելլա Ամարյանը (մեցցո-սոպրանո), Աննա Այվազյանը (սոպրանո)‚ Հովհաննես Այվազյանը (տենոր), Լիպարիտ Ավետիսյանը (տենոր), Գևորգ Հակոբյանը (բարիտոն)։
Համերգը կղեկավարի դիրիժոր Ջանլուկա Մարչիանոն։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը