COVID-19-ի գլոբալ զոհերի թիվը գերազանցեց 3 միլիոնը
Կորոնավիրուսի հետ կապված մահերն աշխարհում այսօր անցել են 3 միլիոնը։ Այս մասին գրում է Reuters-ը։
Նշվում է, որ ամբողջ աշխարհում COVID-19 մահացությունը կրկին աճում է, հատկապես Բրազիլիայում և Հնդկաստանում: Առողջապահության ոլորտի պաշտոնյաները սա կապում են նոր շտամների հետ, որոնք հայտնաբերվել են Միացյալ Թագավորությունում և Հարավային Աֆրիկայում՝ արգելափակումներից ու այլ սահմանափակումներից հասարակության հոգնածության հետ մեկտեղ:
Ըստ Reuters-ի հաշվարկի, ավելի քան մեկ տարի է պահանջվել, որպեսզի համաշխարհային կորոնավիրուսի զոհերի թիվը հասնի 2 միլիոնի: Հաջորդ 1 միլիոն մահվան դեպքերը ավելացել են շուրջ երեք ամսվա ընթացքում:
Ըստ վերլուծության, Բրազիլիան առաջատարն է աշխարհում ամեն օր գրանցվող նոր մահերի միջին թվով։
Հնդկաստանը երկուշաբթի օրը հաղորդել է COVID-19 վարակների ռեկորդային աճի մասին ՝ դառնալով ԱՄՆ-ից հետո երկրորդ երկիրը, որը մեկ օրվա ընթացքում ավելի քան 100,000 նոր դեպք է գրանցում:
Եվրոպական տարածաշրջանը, որն ընդգրկում է 51 երկիր, ունի մահացությունների ամենաբարձր ընդհանուր թիվը՝ գրեթե 1,1 միլիոն:
Եվրոպական հինգ երկրներ, այդ թվում՝ Միացյալ Թագավորությունը, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիան և Գերմանիան, կազմում են Եվրոպայի կորոնավիրուսի հետ կապված ընդհանուր մահերի 60%-ը: