Լավրովը հերքել է Չինաստանի հետ ռազմական դաշինք ստեղծելու ծրագրերի մասին լուրերը
Ռուսաստանը չի նախատեսում ռազմական դաշինք ստեղծել Չինաստանի հետ, այս մասին լուրերը ենթադրություններ են, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Երկկողմ փաստաթղթերում, որոնք հաստատվել են ամենաբարձր մակարդակով՝ ռուս-չինական գագաթնաժողովների ժամանակ, ասվում է, որ մեր հարաբերությունները, հավանաբար, հասել են պատմության մեջ լավագույն մակարդակին, բայց այդ հարաբերությունները չեն հետապնդել ռազմական դաշինք ստեղծելու նպատակը։
Ի դեպ, մենք ռազմական դաշինքների մասին սպեկուլյացիաներ ենք լսում ոչ միայն ռուս-չինական հարաբերությունների հետ կապված, այլ նաև՝ ռուս-հնդկական հարաբերությունների»,- նշել է ՌԴ ԱԳ նախարարը։
Ավելի վաղ Լավրովը, ռուսական Առաջին ալիքի «Մեծ խաղ» հաղորդման եթերում, ասել էր, որ Ռուսաստանը և ՉԺՀ-ն ՆԱՏՕ-ի նման ռազմական դաշինքի կարիք չունեն, Մոսկվայի և Պեկինի հարաբերությունները բոլորովին այլ են: