Նախագահի կողմից ընդունելի առաջարկները կընդգրկվեն Նախագծում. Պողոսյան
Ազգային ժողովում Սահմանադրության փոփոխությունների նախագծի չորսօրյա քննարկումները շատ օգտակար էին:
Այդ մասին այսօր քննարկման ժամանակ եզրափակիչ խոսքում հայտարարեց Սահամանդրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ, ԱԺ-ում ՀՀ նախագահի ներկայացուցիչ Վարդան Պողոսյանը:
«Սահամանդրությունն այն փաստաթուղթն է, որ առանց քաղաքական հարցադրումների հնարավոր չէր: Բայց ակնհայտ էր, որ կար մեծ շահագրգռվածություն, որ Սահմանադրական բարեփոխումները լինեն բարձր որակով և ընդունվի փաստաթուղթ, որ ծառայի երկար տարիներ, ստեղծի այնպիսի համակարգ, որ մենք փորձ չանենք դարձյալ գնալ սահմանադրական փոփոխությունների»- հավելեց Պողոսյանը:
Նա պատգամավորներին հորդորեց, եթե կան առաջարկություններ, ներկայացնել Սահմանադրական բարեփոխումներիմասնագիտական հանձնաժողովին:
«Մենք դրանք հաջորդ շաբաթ կքննարկենք, կամփոփենք ու ժամանակին կներկայացնենք: Բոլոր առաջարկությունները, որոնք ընդունելի են Հանձնաժողովի ու նախագահի համար, տեղ կգտնեն Նախագծում»,- հավելեց մասնագետը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում