Ռոբերտ Քոչարյան. Ես չեմ տեսնում որևէ մեկին, որ կարող է գլուխ հանել այս բարդ իրավիճակում
«Դատախազությունն այժմ փնտրում է հնարավորություն մեղադրանքի վերաորակավորման համար, բայց չեմ կարծում, որ դա նրանց կհաջողվի»,-ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ Վլադիմիր Պոզներին տված հարցազրույցում անդրադառնալով իր դեմ հարուցված քրեական գործին։
Նա հիշեցրել է, որ օրեր առաջ Սահմանադրական դատարանը անվավեր է ճանաչել Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը, որով մեղադրանք էր առաջադրվել նրան։
«Մենք երեք տարի շարունակ ասում էինք, որ այդ գործն աբսուրդ է։ Վերջապես Սահմանադրական դատարանը նման որոշում կայացրեց»,-նշել է նա՝ հիշեցնելով, որ խորհրդատվական կարծիք էին տրամադրել նաև ՄԻԵԴ-ն ու Վենետիկի հանձնաժողովը։
Պոզների հարցին, թե ինչու է Քոչարյանը ձգտում իշխանության, ինչն է նրան գրավում, ՀՀ երկրորդ նախագահն արձագանքել է.
«Ես հիմա որևէ մեկին չեմ տեսնում, որ կարող է գլուխ հանել այս բարդ իրավիճակում»։
Նա նշել է, որ երկու անգամ ղեկավարել է ճգնաժամային իրավիճակներում. առաջին անգամ՝ Արցախում, ապա նաև՝ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող Հայաստանում, արդյունքում տասը տարվա ընթացքում Հայաստանի ՀՆԱ-ն աճել է վեց անգամ, բյուջեն՝ յոթ։
Անդրադառնալով ընտրություններին իր մասնակցության ձևաչափին, Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ ընտրություններին կմասնակցի 2-3 կուսակցությունների դաշինքով։
«Առավել հավանական է երկու կուսակցության դաշինքով։ Դաշինքը կգլխավորեմ ես։ Հիմա բանակցություններ են ընթանում։ Ցանկացողները շատ են»,-ասել է նա ՝ վստահություն հայտնելով, որ ընտրություններում հաղթանակ է տանելու։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիան սպառնալիք է Հայաստանի համար. Ռոբերտ Քոչարյան
- Ռոբերտ Քոչարյան. Չափից դուրս անարդար խաղաղությունը չի կարող տևական ու մշտական լինել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան