Ինչպես է ԱՄՆ-ը նախապատրաստվում երրորդ համաշխարհային պատերազմին
Մեկնաբան Քրիս Օսբորնը գրել է, որ ԱՄՆ ռազմաօդային ուժերը պարբերաբար վարժանքներ են իրականացնում, որի ընթացքում մեծ տերությունների միջև լայնածավալ օդային դիմակայություն է մոդելավորվում: «Գազետա ռու»-ի փոխանցմամբ, այդ մասին նա գրել է«The National Interest»-ում հրապարակված իր հոդվածում:
Ըստ Օսբորնի՝ «Կարմիր դրոշ» կոչվող զորավարժությունների ընթացքում ԱՄՆ ՌՕՈւ-ն բախվում է լավ զինված և փորձառու հակառակորդին՝ «Կարմիր թիմին», որն ունի հակաօդային պաշտպանության առաջատար հնարավորություններ և բարձր տեխնոլոգիական հինգերորդ սերնդի ինքնաթիռներ:
«Այսպիսով, ԱՄՆ-ը պատրաստվում է երրորդ համաշխարհային պատերազմին»,- կարծում է փորձագետը:
Հոդվածում նշվում է նաև ԱՄՆ ռազմաօդային ուժերի զեկույցի մասին, ըստ որի՝ զորավարժությունների նպատակը զինված ուժերը «բազմադոմեն» պատերազմին նախապատրաստելն է:
«Օդային մարտերի մարտավարությունը մնում է «Կարմիր դրոշի» վարժանքների հիմնական սցենար, բայց նաև հաշվի են առնվում սպառնալիքները, որոնք կարող են առաջանալ տիեզերքում և կիբերտարածքում»,- ասված է զեկույցում:
Փաստաթղթում նշվում է, որ հաջող առաքելությունն իրականացնելու համար զինված ուժերը պետք է պատրաստ լինեն արձագանքել և հաղթահարել թշնամական ցանկացած խոչընդոտ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում