Համաճարակի դեմ Հայաստանը մոտ 360 մլն դոլարի ծախսեր է արել, իսկ Վրաստանը՝ 1 մլրդ դոլարից ավել. Սերգեյ Բագրատյան
«Կառավարության ծրագրերում 2020-ի համար ընդգրկված չէին այնպիսի ծրագրեր, որ համաճարակի դեմ պայքարում հաջողեինք»,- ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում կորոնավիրուսի համաճարակին դիմակայելու վերաբերյալ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին ուղղված հարցում նկատեց պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։
Պատգամավորը հարցրեց, թե որպես ֆինանսների նախարար և ֆինանսական ռեսուրսների համար մեկ պատասխանատու Ջանջուղազյանն ինչպե՞ս եք գնահատում ծախսերի ծավալը և դրանց արդյունավետությունը։
«Մենք քանիցս առիթ ունեցել ենք անդրադառնալ ստեղծված իրավիճակին և դրանից բխող, ձևավորվող առաջարկներին։ Մեր կարծիքով՝ դրանք եղել են բավարար չափով հիմնավոր և իսկապես համարժեք տվյալ ժամանակահատվածի փոփոխված իրավիճակի պահանջներին»,-պատասխանեց ֆինանսների նախարարը։
Նրա գնահատմամբ գործադիրը համարժեք միջոցներ է տրամադրել համավարակի դեմ պայքարում:
«Արդյո՞ք հնարավոր էր ավելի լավ, կամ ավելի վատ լինել, միշտ երկու հարցերն էլ կարող են ունենալ դրական պատասխան»,-հայտարարեց Ջանջուղազյանը։
Սերգեյ Բագրատյանը հայտնեց, որ մամուլից տեղեկացել է, որ Հայաստանը մոտ 360 մլն դոլարի կարգի ծախսեր է արել, իսկ հարևան Վրաստանը՝ 1 մլրդ դոլարից ավել և նկտեց, որ վերջինս հիմնական գումարն ուղղել է քաղաքացուն, որն էլ իր գնումներով տնտեսությունն է ակտիվացրել, իսկ Հայաստանը՝ տնտեսվարողներին տրվող վարկերն է սուբսիդավորել:
Նախարարի հավաստիացմամբ՝ ֆինանսների ծախսերի ընդհանուր մակարդակն ունեցել է կուռ տրամաբանություն և հակացիկլիկ բնույթ։
Նրա դիտարկմամբ՝ այն պայմաններում, երբ կար տնտեսական անկում, չէր կարելի ակնկալել նույնքան եկամուտներ, ինչքան կանխատեսված էր, հետևաբար դա հանգեցրել է թե՛ սկզբնական ծրագրից շեղվող մեծության, թե՛ դրանով պայմանավորված՝ պետական պարտքի շեղվող մեծության։
Նկատելով, որ անորոշության աստիճանն անցած տարի չափազանց մեծ են եղել՝ Ատոմ Ջանջուղազյանը հայտնեց, որայսօր չեն կարողանում արձանագրել, որ այն նվազել է, որովհետև համավարակը շարունակում է, հետևաբար կառավարությունը ստիպված պետք է գործի անորոշության բարձր աստիճանի պայմաններում։
«Ինչպես 2019-ին չէինք կարող կանխատեսել, այնպես էլ 2020-ին, խոշոր հաշվով, չէինք կարող կանխատեսել: Երբ ներկայացնում էինք բյուջեի նախագիծը՝ ունեինք սպասում, որ արդեն սկսված է լինելու վերականգնման գործընթաց»,-ասաց նա և հավելեց, որ նար կանխատեսումներով 2021 թվականին նույնպես համաճարակի ազդեցություը մեծ կլինի։
Հարակից հրապարակումներ`
- ԿԲ-ն ստեղծում է բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստր
- Փոխարժեքների վերաբերյալ մեր պատմությունը մնում է նույնը. Ներսես Երիցյան
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան