Քաղաքական 13:00 06/04/2021 Հայաստան

Փաշինյանի այսօրվա կուրսը

Ռուսական «Ինտերֆաքս»-ը հարցազրույց է անցկացրել Նիկոլ Փաշինյանի հետ, որում վերջինս նշել է, թե Երևանը չափազանց շահագրգռված է ռուսական զենքի, մասնավորապես՝ «Սու-30 ՍՄ» կործանիչների մատակարարմամբ, և կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա, ինչը բխում է երկու պետությունների երկարաժամկետ ռազմավարական շահերից։ Նախ «Իսկանդերի» 10%-ով պայթելը, ապա «Սու-30 ՍՄ» կործանիչների նկատմամբ խիստ հետաքրքրությունը հարցեր են առաջացնում.

1. Ինչո՞ւ են Փաշինյանի՝ ռուսական զենքի վերաբերյալ հայտարարություններն այդքան իրարամերժ։

2. Արդյո՞ք այս ամենում կա առաջիկա ընտրություններին ընդառաջ Ռուսաստանին սիրաշահելու և նրանից ինչ-որ աջակցություն ստանալու ակնկալիք։

3. Արդյո՞ք այդ կործանիչների ձեռքբերումը հիմա խիստ նպատակային է, քանի որ կա նոր պատերազմի վտանգ։

Panorama.am-ի հարցերին պատասխանել են քաղտեխնոլոգներ Կարեն Քոչարյանը, Արմեն Բադալյանը և ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը։

Փաշինյանն ապրում է մեկ օրվա կուրսով, ըստ այդ օրվա կուրսի էլ իր պահանջները բավարարում է. Արմեն Բադալյան

Փաշինյանն ապրում է մեկ օրվա կուրսով, ըստ այդ օրվա կուրսի էլ իր պահանջները բավարարում է։ Եթե այդ օրն իրեն անհրաժեշտ է լինում փնովել ռուսական զենքը՝ իհարկե քաղաքական ենթատեքստով, ապա նա փնովում է, իսկ հաջորդ օրը, երբ նա պետք է հանդիպի ՌԴ նախագահին, բնական է, որ պետք է հակառակ տեսակետ հայտնի՝ նշելով, որ ռուսական այսինչ զենքը բավականին լավն է և այլն։ Այսինքն՝ ինքն օրվա կուրսով իր քաղաքականությունն է իրականացնում. տվյալ պահին ինչն անձամբ իրեն է ձեռք տալիս, դա էլ անում է։ Իհարկե, դա ոչ մի կապ չունի պետական շահի հետ, այն լինում է երկարատև և կախված չի օրվա կուրսից։

Հիմա Փաշինյանը հասկանում է, որ երբ հանդիպի Պուտինին, կարող է «Իսկանդերի» վերաբերյալ հարց լինել, ինչին ի պատասխան ինքը կարող է նշել, որ փոխարենը ռուսական մեկ այլ զենք է գովել։ Տեսեք, երբ ինքը «Իսկանդերի» մասին վատ արտահայտվեց, դա բավականին լայն արձագանք գտավ Արևմուտքում, քանի որ հարված էր ռուսական զենքի որակին, իսկ Փաշինյանի նպատակն էլ հենց դա էր՝ դուր գալ Արևմուտքին։ Բայց կարծում եմ, որ ռուսական կողմն արդեն լավ ճանաչում է Փաշինյանին, և գիտի՝ ինչ նշանակություն ու արժեք ունեն նրա ասածները։ Ընդհանրապես, նրա հայտարարություններն օգտագործում են, երբ դրանք պետք են լինում։

Հիմա ինքը ռուսական ամեն ինչով հետաքրքրվելու է՝ անգամ «կաստրուլյաներով». Կարեն Քոչարյան

Կարծում եմ, որ Փաշինյանի հայտարարությունը որոշակի աջակցություն ստանալու նպատակ ունի։ Հիմա ինքը ռուսական ամեն ինչով հետաքրքրվելու է՝ անգամ «կաստրուլյաներով»։ Ինքն ամեն գնով փորձում է շահել ռուսական կողմի հետաքրքրությունը։

Բայց եթե հաշվի առնենք, թե երեկ ով էր Վլադիմիր Պոզների հյուրը, ապա նա հնարավորություն չունի իր այդ նպատակին հասնելու։

«Սու-30 ՍՄ»-ն իրականում լավ զենք է, եթե իհարկե, համապատասխան զինամթերք ունենանք հետը. Կարեն Վրթանեսյան

Նոր պատերազմի հավանականությունը մեծ է. Ադրբեջանը չի համարում պատերզմը ավարտված, թափով վերականգնում է իր կորուստները, ֆորմայի է բերում իր զինված ուժերը, ու ակնհայտ է, որ ինչ-որ պահի էլի փորձելու է իր կամքը թելադրել Հայաստանում, այսինքն՝ այդ պրոցեսը չի էլ դադարել, բայց մենք մեզ համար պետք է հստակ ֆիքսենք. Ադրբեջանի համար այս պատերազմն ավարտված չէ, անկախ նրանից թե ինչ են ՀՀ իշխանությունները զառանցում խաղաղության մասին։ Պատերազմից հետո հիմա մենք ունենք նոր անպաշտպան սահմաններ, նոր զորամասեր, լրիվ փոխվել է տրամաբանությունը, և այդ ամենի ֆոնին, բնականաբար, մենք պետք է վերազինենք բանակը, շատ բաներ վերանայենք։

«Սու-30 ՍՄ»-ն իրականում լավ զենք է, եթե իհարկե, օգտագործենք, համապատասխան զինամթերք ունենանք հետը, բայց այս պահին պետք է հասկանալ՝ որն է առաջնահերթ մեզ համար։ Ես չգիտեմ՝ Նիկոլը ինչ է հայտարարել, մենք արդեն գիտենք, որ իր հայտարարություններին լուրջ վերաբերվել չի կարելի՝ մի օր մի բան է ասում, հաջորդ օրը՝ այլ։ Բայց մի բան հստակ է՝ պետք է բանակը վերազինել, մի բան, որ այսօր չի արվում։ Բանակը մի հարված ստացավ պատերազմից, իսկ երկրորդ հարվածը հասցրեց Նիկոլը՝ գեներալիտետին իրար խառնելով և ԳՇ-ում եռիշխանություն հաստատելով։

Այս ֆոնին «Սու-30 ՍՄ»-երին անդրադառնալը չգիտեմ՝ ինչքանով է լուրջ։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}