«Սուրմալու»-ի հրդեհի վերաբերյալ առաջ են քաշվել մի քանի վարկածներ
Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Քննչական կոմիտեից հայտնում են, որ ապրիլի 6-ին՝ ժամը 03:15-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում հրդեհ է բռնկվել:
Ահազանգի հիման վրա անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը և ՀՀ ԱԻՆ հրշեջ-փրկարարական ջոկատի 16 մարտական հաշվարկ:
Դեպքի առթիվ նյութերի նախապատրաստման ընթացքում վերցվել են «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում առկա տեսախցիկների տեսագրությունները, կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում պարզվել է, որ հրդեհի հետևանքով, նախնական տվյալներով, այրվել են առևտրի կենտրոնի շուրջ 2000քմ տարածքի վրա գտնվող տարբեր տեսակի մեծածախ և մանրածախ առևտրով զբաղվող մոտ 20 տնտեսվարողների խանութներում եղած տարբեր տեսակի ապրանքներ:
Առաջ են քաշվել հնարավոր աշխատանքային վարկածներ, որոնք ստուգելու ուղղությամբ ձեռնարկվում են մեծածավալ գործողություններ: Հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին:
Հարակից հրապարակումներ`
- Սուրմալուում քննչական խումբ է աշխատում
- «Սուրմալու» առևտրի կենտրոնում այրվել են տաղավարներ՝ գույքով
- «Սուրմալու» առևտրի կենտրոնում հրդեհ է բռնկվել
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները