ԱՄՆ-ն ծանուցագիր է հրապարակել С -400-ի գնման համար Թուրքիայի նկատմամբ կիրառված պատժամիջոցների մասին
Ամերիկայի վարչակազմը երկուշաբթի օրը ծանուցագիր է հրապարակել Թուրքիայի ռազմական արդյունաբերության տնօրինության դեմ նախկինում սահմանված պատժամիջոցների մասին՝ ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերման պատճառով: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ԱՄՆ Պետդեպարտամենտի համապատասխան ծանուցումը տեղադրված է դաշնային ռեգիստրում`ամերիկյան կառավարության պաշտոնական փաստաթղթերի շտեմարանում:
Դրանից բխում է, որ սահմանափակող միջոցներ են կիրառվում ինչպես Թուրքիայի ռազմական արդյունաբերության տնօրինության, այնպես էլ նրա ղեկավար Իսմայիլ Դեմիրի, կազմակերպության ղեկավարության ևս երեք ներկայացուցիչների՝ Մուստաֆա Ալփեր Դենիզի, Սերհաթ Գենչօղլուի և Ֆարուք Յիգիտի նկատմամբ: Այս բոլոր որոշումների մասին հայտարարվել է 2020 թվականի դեկտեմբերի 14-ին ԱՄՆ նախորդ՝ Դոնալդ Թրամփի գլխավորած վարչակազմի կողմից: Սահմանափակումներն իրականացվել են «Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին» օրենքի (CAATSA) միջոցով: Նոր ծանուցման մեջ նշվում է, որ պատժամիջոցներն ուժի մեջ են 2020 թվականի դեկտեմբերի 14-ից:
ԱՄՆ ԱԳՆ մամուլի ծառայությունը ՏԱՍՍ-ի թղթակցին դեռ չի պարզաբանել, թե ինչով է բացատրվում գործող փաստաթղթի հրապարակման անհրաժեշտությունը:
Դեկտեմբերին սահմանված պատժամիջոցները ներառում էին Թուրքիայի ռազմական արդյունաբերության մարմնի համար ԱՄՆ արտահանման լիցենզիայի և թույլտվությունների արգելքը, ինչպես նաև կազմակերպության ցուցակագրված ղեկավարների ակտիվների սառեցումը և մուտքի արտոնագրերի սահմանափակումները:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա