Քաղաքական 20:24 06/04/2021 Հայաստան

Որքան հեշտ եք մարդկանց տանում մահվան․ Այլընտրանքային նախագծեր խումբ

Այլընտրանքային նախագծեր խումբը բաց նամակով դիմել է ՀՀ Անվտանգության Խորհրդին՝ կոչ անելով անդամներին՝ անհապաղ հրապարակայնորեն պատվաստվել ներկրված AstraZeneca-ով։ 

«Միայն մեկ բան մեզ կարող էր ստիպել դիմել այս իշխանություններին՝ մեր քաղաքացիները կյանքն ու առողջությունը։ Եվ մենք դա անում ենք։

Քովիդ-իրավիճակը Հայաստանում սարսափելի է։ Մեր երկրի օրը սկսվում և վերջանում է նոր հիվանդների, ծանր հիվանդների և անվերջ մահերի լրահոսով։

Սրա հիմնական պատճառն այն է, որ Հայաստանում չի իրականացվում հակահամաճարակային որևէ իրական միջոցառում։ Առանձին-առանձին բոլոր կառույցները և պետությունն ամբողջությամբ կա՛մ ոչինչ չեն անում, կա՛մ զբաղված են պայքարի իմիտացիայով։ Աշխարհի տարբեր երկրներում այս պահին կիրառվում են բազմաթիվ հակահամաճարակային գործիքներ, որոնցից ոչ մեկը Հայաստանում չի կիրառվում։

Դիմելով Երկրի Անվտանգության խորհրդին՝ որպես հավաքական Սահմանադրական մարմին, ցանկանում ենք երկու կարևոր ուղերձ ընդգծել.

ա/ Սա աղետ է, որի դեմն առնելու համար կտրուկ և գրագետ քայլեր են պետք։

բ/ Ձևական քայլերն ավելի վտանգավոր են։ Պետությունն իրավունք չունի ձևական քայլերի։ Դրանց հետևանքը մահերն են։

Շուրջ մեկ ամիս է՝ ամենատարբեր մակարդակներով խոսվում է այն մասին, որ սկսվել է հերթական խոշոր ալիքը, սակայն իրավիճակին համարժեք որևէ հստակ քայլ այդպես էլ չի արվում։

Մի քանի նկատառում՝ իրավիճակի կապակցությամբ.

1. Հայաստան ժամանող ուղևորները Զվարթնոցում հանձնում են ՊՇՌ թեսթեր։ Թվում է, թե կարևոր պատնեշ ենք դրել վարակի տարածման դեմ։ Բայց իրականությունն այլ է։ ՊՇՌ թեսթերը պետք է հանձնել նվազագույնը 3 ժամ չկերած, չխմած վիճակում։ Օրինակ՝ Մոսկվա-Երևան թռիչքը մոտ երեք ժամ է, որի կեսին ուղևորներին տրամադրվում է սնունդ։

Եվ, հետևաբար, ամեն օր հազարավոր քաղաքացիներ իջնում են Զվարթնոցում, հանձնում վճարովի թեստ, ստանում կեղծ բացասական պատասխան (քանի որ չեն պահպանել թեստ հանձնելու պայմանները) և նրանցից շատերը, առանց տեղյակ լինելու, հաջորդ օրերին սկսում են տարածել վարակը։ Արդեն բավական երկար ժամանակ է, ինչ գործում է այս համակարգը, սակայն պետությունը չի ուզում տեսնել, որ գործ ունենք լուրջ խնդրի հետ։ Ամեն օր հազարավոր քաղաքացիներ, առանց հասկանալու, խաբում են պետությանը, իսկ պետությունն ուզում է խաբված լինել։

2. Քովիդից մահացածների ընտանիքները կազմակերպում են քաղաքացիական հոգեհանգիստներ՝ հաճախ իրենք իսկ լինելով հիվանդ՝ բաց դագաղներով, այդ թվում՝ եկեղեցիներում։ Չի գործում պետական զսպման որևէ մեխանիզմ։ Սա վարակի անզուսպ տարածման և նոր մահերի լրջագույն աղբյուր է։

3. Անհրաժեշտ է ուժեղացնել և ավելի էֆեկտիվ դարձնել հակահամաճարակային բացատրական քարոզարշավները։ Նույնիսկ կրթված մարդկանցից շատերը չեն հասկանում, որ 1-2 օր ախտանիշներ ունենալու պարագայում չի կարելի գնալ հանրային վայրեր։ «Լավ զգալը, ոտի վրա լինելը» դեռ չի նշանակում, որ դու չես կարող հիվանդություն և մահ տարածել։

4. Պետք է կտրուկ ուժեղացնել խանութներում, սուպերմարկետներում հակահամաճարակային կանոնների պահպանումը։ Բացարձակ անպատասխանատու վիճակ է։ Քաղաքացու և սեփականատիրոջ գիտակցությունը չի բավականացնում՝ հասկանալու համար իրավիճակի լրջությունը, հետևաբար՝ պետությունը պետք է ավելի ակտիվ ու կոշտ լինի։

5. Մի շարք սուպերմարկետների, սրճարանների մուտքերում դրված ջերմաչափիչ սարքերը սովորական ինքնախաբեության ոլորտից են։ Այդ ջերմաչափերը միշտ ցածր են ցույց տալիս։

6. Կտրուկ ուժեղացնել է պետք դպրոցներում հսկողությունը։ Ամենայն հավանականությամբ՝ դպրոցները դարձել են վարակի տարածման կարևոր աղբյուրներից մեկը։ Ուսուցիչների անվճար և զանգվածային թեստավորումը, տարածքների մշտական օդափոխությունը, սոցիալական հեռավորությունը կարևոր գործոններ են, որոնք շատ հաճախ չեն արվում։

7. Հարցի արմատական լուծումը մնում է պատվաստումը։ Հայաստանում արձանագրվում է ոչ միայն խնդրի պրակտիկ տապալում, այլև, ինչը խիստ կարևոր է առաջիկա զանգվածային պատվաստման համար, հարցի բարոյական կողմը։ Նախ. ըստ պաշտոնական հայտարարության՝ մինչ այս պահն արված 600 պատվաստումն ուղղակի խոսում է մեկ բանի մասին՝ իշխանությունը տապալել է գործը։ Երկիր ներկրված 24 հազար դեղաչափ AstraZeneca-ն շատ փոքր թիվ է և իրավիճակ չի փոխելու։

Հարցի բարոյական կողմը՝ հայ հասարակությունը շատ նեգատիվ է պատվաստման գաղափարի հանդեպ, անկախ հիվանդությունից։ AstraZeneca-ի հանդեպ աշխարհում առկա նման բացասական տրամադրությունների ֆոնին շատ դժվար է լինելու այս պատվաստանյութով զանգվածային պատվաստումներ անելը։ Պետք է վստահ լինել և կարողանալ ժողովրդին համոզել դրա անվտանգությունը։

Կոչ ենք անում ՀՀ Անվտանգության խորհրդի անդամներին՝ անհապաղ հրապարակայնորեն պատվաստվել ներկրված AstraZeneca-ով։ Միայն այդպես է հնարավոր առաջարկել և համոզել մարդկանց՝ անել նույնը։ Ամբողջ աշխարհում առաջնորդները տեսախցիկների առաջ պատվաստվում են հենց այդ նպատակով՝ ցույց տալ սեփական ժողովրդին, որ դա անվտանգ է։

8. Եվ, վերջապես, գործադրել բոլոր ջանքերը՝ ՌԴ-ից ձեռք բերելու մեծ քանակի Սպուտնիկ–V։ Ուրիշ այլ տեղից անվտանգ ու մեծ քանակներով պատվաստանյութ մենք չեն կարողանալու առաջիկայում ձեռք բերել։

Դիմում ենք անվտանգության խորհրդին՝ որպես հավաքական մարմնի, քանի որ Հայաստանում չկա այն պաշտոնյան, այն կոնկրետ մարմինը, որի լրջության վրա կարելի է հույս դնել։ Այսօր իրոք լրջագույն համաճարակային իրավիճակ է երկրում։ Այս թեմայով պետք է նիստեր գումարվեն, լրջագույն քայլեր արվեն։

Անգործության, ոչ կոմպետենտության և տապալումների երեք տարվա պատմությունը մի եզրահանգման է բերում՝ ինչքա՜ն հեշտ են այս իշխանությունները մարդկանց տանում մահվան»,- ասվում է բաց նամակում։


 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:39
Ամբիոնի մոտ կանգած այդ կին թեկնածուի թաց աչքերը չեմ մոռանում. Լիլիթ Գալստյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն անդրադարձել է Հայաստանում համակարգային կոռուպցիայի առկայության վերաբերյալ...
Աղբյուր` Panorama.am
16:31
Եվգենի Պետրոսյանի ընտանիքում uկանդալ է ծագել
Հաղորդավար, հումորիստ Եվգենի Պետրոսյանի ավագ դուստրը պահանջում է ԴՆԹ անալիզ՝ համոզվելու, որ Տատյանա Բրուխունովայի երեխաների հայրը հենց իր հայրն...
Աղբյուր` Panorama.am
16:27
Հենրիխ Դանիելյան. Քաղաքապետարանը դարձրել եք թալանի և կոռուպցիայի որջ
«Ավինյան Տիգրանը որոշել է իր սեփական միջոցներով փոխհատուցել 7.200.000 դրամը, որը ծախսվել էր իր ԱՄՆ թռիչքի վրա»,-Ավինյանի այսօրվա...
Աղբյուր` Panorama.am
16:22
Վարչախումբն ամոթալի կերպով անհաղորդ է Սիրիայի հայության ճակատագրի հանդեպ. «Հայաքվե»
««ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը մտահոգված է Սիրիայի Արաբական Հանրապետությունում իշխանափոխությունից հետո ստեղծված...
Աղբյուր` Panorama.am
15:50
Կասեցվել է ավտոլվացման 15 կետի գործունեությունը
Հայաստանի մարզերում շարունակվում են ջրային ռեսուրսների նորմերի պահպանությանն ուղղված խստացված միջոցառումները։ Այդ մասիկն հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
15:40
Ոչ ոք դեռ չի գնացել դիաhերձարшն՝ վերցնելու երգչուհի Սեդոկովայի նախկին ամուսնու՝ Յանիս Տիմայի մարմինը
Գրեթե մեկ շաբաթ է անցել լատվիացի բասկետբոլիստ, երգչուհի Աննա Սեդոկովայի նախկին ամուսնու՝ Յանիս Տիմայի ողբերգական մահից, սայան նրա դիակը շարունակ...
Աղբյուր` Panorama.am
15:37
Ինչպես խուսափել տոնական օրերին սննդային գործոնով պայմանավորված վարակիչ հիվանդություններից
Ամանորյա տոնական օրերին առկա են բոլոր նպաստավոր պայմանները սննդային գործոնով պայմանավորված վարակիչ հիվանդությունների առաջացման համար, քանի որ...
Աղբյուր` Panorama.am
15:24
Արթուր Վանեցյանը դեկտեմբերի 25-ին կլինի «Իմնեմնիմի» պոդքասթի հյուրը
ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը դեկտեմբերի 25-ին կլինի «Իմնեմնիմի» պոդքասթի հյուրը։...
Աղբյուր` Panorama.am
15:21
Ջրանջատում Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում դեկտեմբերի 24-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերության...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայաստանից սկսել են ավելի հաճախ այցելել Ռուսաստան
«Tutu» ծառայության փորձագետները պարզել են, թե որ երկրների քաղաքացիներն են գալու Ռուսաստանի Դաշնություն ձմեռային արձակուրդներին և...
Աղբյուր` Panorama.am
14:45
Ընտանեկան փոքր երազանքից մինչև մեծ բիզնես. Danielyan Sweets
Դանիելյաններն իրենց ընտանեկան բիզնեսը սկսել են Սպիտակի երկրաշարժից հետո՝ փոքր տնակից, իսկ այժմ ունեն արդեն 500-ից ավելի աշխատակից։ Ընտանիքը...
Աղբյուր` Panorama.am
14:40
Բալետային թատերախմբի հյուրախաղերն Իտալիայում բացառիկ են ու պատմական. Ռոնա Ահարոնյան
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի  բալետային խումբը հյուրախաղերով Իտալիա է հրավիրվել շվերյցարական...
Աղբյուր` Panorama.am
14:38
Բրիտանուհին ուշքի է եկել ինսուլտից հետո և սկսել խոսել իտալերեն
Բրիտանուհին ինսուլտից հետո արթնացել է և խոսել իտալերեն։ Արտառոց դեպքի մասին գրում է  Mirror-ը։ Լոնդոնցի Ալթեա Բրայդենը պնդում է, որ...
Աղբյուր` Panorama.am
14:02
Christie's աճուրդի վաճառքը 2024 թվականին նվազել է 16 տոկոսով
Christie's-ի գործադիր տնօրեն Գիյոմ Սերուտին ասել է, որ աճուրդային տան ընդհանուր վաճառքը 2024 թվականին կկազմի 4,2 միլիարդ դոլար՝ 16 տոկոսով...
Աղբյուր` Panorama.am
13:54
Սա լկտի սուտ է. Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ ԳՄանդամ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Արցախը հանձել է Նիկոլ Փաշինյանը և վերջ։ Նիկոլը հերթական անհեթեթությունն ու սուտն է ասել,...
Աղբյուր` Panorama.am
13:42
Քաղաքական մեկնաբան. Փաշինյանը շարունակում է տեղեկատվա-քարոզչական «ժանգլյորությունը»
«Վարչապետ Փաշինյանն իհարկե շարունակում է տեղեկատվա-քարոզչական «ժանգլյորությունը», որի հերթական դրսևորումը Լեռնային Ղարաբաղի...
Աղբյուր` Panorama.am
13:38
Անի Քոչար. Այս տարի կյանքս լրիվ կինո էր, ես էլ լրիվ կինոյի աղջիկը
«Այս տարին ինձ համար շատ կորուստների տարի եղավ, թե՛ մարդկային, թե՛ նյութական և թե՛ առողջական: Բայց ի վերջո շատ բան ինձ հաջողվեց փրկել,...
Աղբյուր` Panorama.am
13:26
Անուշ Պողոսյան. Ստելը նորաձև է
Առողջության իրավունք ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «2024 թվականի դեկտեմբերի 13-ին Ազգային ժողովում, երբ քննարկվում էր...
Աղբյուր` Panorama.am
13:23
Արտառոց դեպք՝ Երևանում․ դուստրը նկատել է, որ իր հայրիկի գերեզմանի հողաթումբը չկա
 Երևանի բնակիչ Գոհար Սարգսյանն ահազանգել է՝ իր հայրիկի գերեզմանի տարածքի մի մասում կատարված ապօրինի շինարարություն է իրականացվում։...
Աղբյուր` Panorama.am
13:21
Բելառուսի նախագահական ընտրություններում Լուկաշենկոն 7-րդ անգամ գրանցվեց որպես թեկնածու
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն գրանցվել է որպես պետության ղեկավարի թեկնածու հաջորդ ընտրություններում, որոնք կկայանան 2025 թվականի...
Աղբյուր` Panorama.am
13:12
Բնապահպաններ. Սև ծովի ափին սատկած դելֆինների կոկորդում արյուն և փրփուր է հայտնաբերվել
Սև ծովի ափին դելֆինների զանգվածային անկում է գրանցվել լցանավերի վթարի պատճառով նավթի արտահոսքից հետո: Երկու դելֆինների դիակները զննելուց հետո...
Աղբյուր` Panorama.am
13:00
«Տրանսգենդերային խելագարությանը» ԱՄՆ-ում վերջ կդրվի. Թրամփ
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ 2025 թվականի հունվարին՝ պետության ղեկավարի պաշտոնը ստանձնելու օրը, վերջ կտա...
Աղբյուր` Panorama.am
12:26
Ռադիոնովա. Այս պահին Պետրոսյանը Ռուսաստանի ամենաուժեղ գեղասահորդուհին է
Անցած շաբաթ կայացել է Ռուսաստանի գեղասահքի առաջնությունը։ Այն անցկացվել է Օմսկում։ Կանանց մենասահքի մրցումներում հաղթող է ճանաչվել Ադելիա...
Աղբյուր` Panorama.am
12:23
Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցին վերականգնվում է
Ավարտվել են Վայոց ձորի մարզի Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցու որմնանկարի ամրակայման և վերականգնման աշխատանքները: ԿԳՄՍՆ հասարակայնության հետ...
Աղբյուր` Panorama.am
12:15
Երևանում օդում փոշու քանակությունը նոյեմբերին սահմանային թուլատրելին գերազանցել են 1.8 անգամ, իսկ դեկտեմբերին՝ 3.4 անգամ։ Սիրարփի Հայկազյան
«Համաձայն օդի որակի ինդեքսի, օդի որակի արժեքները բաժանվում են 6  խմբի՝ լավ, չափավոր, անառողջ զգալի խմբերի համար,անառողջ, շատ անառողջ,...
Աղբյուր` Panorama.am
11:56
ԱՄՆ-ում Սուրբ Ծննդյան շոուի ժամանակ դրոնները բախվել են և ընկել մարդկանց վրա
ԱՄՆ-ում Սուրբ Ծննդյան շոուի ժամանակ երկնքում բախվել են մի քանի դրոններ և ընկել մարդկանց բազմության մեջ։ Կան տուժածներ։  Այս մասին հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
11:34
Պլանային ջրանջատում Արարատի մարզում դեկտեմբերի 24/25-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ...
Աղբյուր` Panorama.am
11:29
Հանցավոր խումբը կեղծ լիազորագրերի օգտագործմամբ Երևանում կատարել է 18 անշարժ գույքի հափշտակություն
Քննչական կոմիտեի հատուկ կարևորության գործերով քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթով առերևույթ փաստական տվյալներ են ձեռք...
Աղբյուր` Panorama.am
11:26
Transport.yerevan.am միասնական տոմսային համակարգում քաղաքացին կարող է ընտրել տոմսային փաթեթը
«Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարումներին»,-Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան
12:25 21/12/2024

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}